Բաժիններ՝

Արցախում քրեական գործ է հարուցվել պետությանը 194 միլիոն դրամից ավելի վնաս պատճառելու կասկածանքով

Արցախի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանն առանձնապես խոշոր` ավելի քան 194 միլիոն դրամ գումարի չափով, գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի կողմից՝ 2020 թվականի հունվարի 24-ին ներկայացված նյութերի հիման վրա՝ դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրության և ստուգման արդյունքներով ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանը առանձնապես խոշոր` ավելի քան 194 մլն դրամ գումարի չափով, գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքեր: Այդ կապակցությամբ՝ 2021 թվականի մարտի 5-ին նույն բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 345-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթուղթ կեղծելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցանքների հատկանիշներով»,-հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ հավելելով,որ քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031