Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հանդիպել է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանին, որի ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության կրած գույքային վնասների գնահատման գործընթացին, տեղահանված արցախցիների խնդիրներին, զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներին ու խնդիրներին, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառված միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներին վերաբերող հարցեր:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Չեն կատարվում, որովհետև ինստիտուցիոնալ կառույցը լուծարվել է ընդամենը 2 տարվա ընթացքում:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը և Պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղար Գեղամ Ստեփանյանը մարտի 12-ին ընդունել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը:
արտի 13-ին, ժամը 22:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Գողոնի չծախսած, կարելի է ասել՝ փոքր մասը հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված և վարույթը կասեցված քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2021թ.-ի մարտի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել են 11 քրեական գործեր:
Կրտսեր սերժանտ Արթուր Սահակյանը ծնունդով Արարատի մարզի Գինեվետ գյուղից էր։ Ամուսնացած էր
Եթե որոշել ես պահել Մեծ Պահքը, ապա որոշել ես հոգու խոնարհումով, ապաշխարությամբ և ողորմության հույսով սկսել մի ճանապարհ, որը հենց քո առաջ է բացելու Երկնքի արքայության դռները:
Գյումրիում մարտի 11-ին երեկոյան տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը:
Ազգային անվտանգության ծառայության Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մարտի 9-ին հանձնարարել է ԱԱԾ-ին նախապատրաստել համապատասխան հիմքեր մարտի 15-ից կոնորավիրուսի վիճակի վատթարացման պատրվակով երկիրը կրկին փակելու, հավաքներն արգելելու համար։ Ըստ պլանի՝ երկիրը կվերադառնա խիստ սահմանափակումների ռեժիմ՝ օնլայն դասապրոցեսով, հանրային վայրերի աշխատանքի արգելքով:
«Սա լուրջ խնդիր չէ, հիվանդություն չէ, սպասվող ռեակցիա է: Ոնց առաջացել, այնպես էլ վերանում է, ու այդ 33 երեխան, որ ասում եմ, նրանցից 5-ի մոտ է վատ վիճակ եղել: Վերջերս տեղեկացանք, որ երեխաներից մեկի մաշկի տվյալ հատվածում տաքացրած յուղ են դրել: Այսպիսի միջամտություններ են կատարվում, որը նորմալ չէ: Ոչ մի բան չպետք է անել՝ ախտահանիչ, հատուկ դեղամիջոց, մածուն չպետք է օգտագործես»,- ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը:
Քիչ առաջ հայտնել էինք, որ hraparak.am-ի տեղեկություններով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ըստ կայքի՝ նախագահի մոտ սրտի խնդիր է առաջացել, և ստենդավորվում է։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել, և նրան հիմա ստենդավորում են։
Մարտի 12-ի ցերեկը հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ լույս 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Մարտի 11-ին, ժամը 10.30-ին, 49-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ փետրվարի 25-ին, ժամը 17.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Մարտի 12-ի ցերեկը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
Դոլմամայի ժիրիկը Հայաստանի «հպարտ» քաղաքացու հավաքական կերպարն է, նվիրյալ հեղափոխական, նախկիններից նեղացած, հինը մերժած ու նորը փառաբանած։ Նա մերժեց նախկինը, իր անցյալը, որտեղ նա կայացել էր, մարդկանց, որոնք իրենց վճարած գերթանկ հաշիվներով հարստացրել էին իրեն և կայացրել նրա բիզնեսը։
Մարտի 12-ին 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայի Խուբսուգուլ լճում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, որտեղ շարունակվում է հետցնցումային ակտիվությունը 2021 թվականի հունվարին գրանցված հուժկու երկրաշարժից հետո։
Աբակ» Հայաստանում մենթալ թվաբանության առաջին ակադեմիայի կազմակերպած «Աբակ 2021» մենթալ թվաբանության ամենամյա միջազային հոբելյանական 5-րդ օլիմպիադան տեղի կունենա մարտի 14-ին:
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում 2021 թվականի մարտի 11-ին հողին է հանձնվել Արցախյան վերջին պատերազմում նահատակված Արսեն Արտակի Սոլկարյանի աճյունը։
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն. Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման իրավական շրջանակ» ձեռնարկը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրել են, որ առատ տեղումների հետևանքով տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը:
Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով:
Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի` Վարդանաշեն և Ջանֆիդա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ, և Երևան քաղաքում` 2 բալ ուժգնությամբ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի 2021թ. մարտի 8-ի նիստում հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: