ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն այսօր հանդես եկան մամլո ասուլիսով, ներկայացրեցին կատարված աշխատանքները, հայտնեցին, որ, եթե վարորդի կողմից խախտվի պարետի որոշման համապատասխան պահանջը, ապա տվյալ կազմակերպության ղեկավարը կտուգանվի 100-300,000 դրամով, ուղևորն էլ՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով, իսկ եթե վարորդի կողմից ոստիկանության պահանջը չկատարվի, ապա հնարավոր է՝ իրականացվի վարչական ձերբակալում։
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից ստացված տվյալների համաձայն՝ Սևանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա:
Շիրակի մարզում մայիսի 22-ին գրանցված ուժեղ քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու համար մարզպետի հրահանգով ձևավորվել են աշխատանքային խմբեր:
«Ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից 34-ը տաքսի ավտոմեքենաների, 32-ը՝ երթուղային տաքսիների, 15-ը երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների նկատմամբ։ Մետրոյի նկատմամբ արձանագրություն չի կազմվել»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը՝շարունակելով․
«Շրջայցերի ժամանակ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։ 5-օրյա ժամանակահատվածում շեշտը դրել են մշտադիտարկման և կանխարգելիչ գործողությունների վրա, որոնք կրել են իրազեկման բնույթ, քանի որ տրանսպորտի համակարգի համար աննախադեպ իրավիճակ է»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։
Օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկեն տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց փաստացի ինքնամեկուսացումն առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո։
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում:
Երևանից մայիսի 23-ին շուրջ 110 ռուսաստանցի «Արմենիա» ավիաընկերության Երևան-Վորոնեժ չվերթով վերադարձել է Ռուսաստան:
Մայիսի 23-ին, 11։30-ին տեղեկություն է ստացվել, որ «9-րդ ալիք» լողափում՝ ջրի ափին, տղամարդու դի է նկատվել։
Արցախում՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին մայիսի 22-ին ժամը 14։30-ի սահմանում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկու մարդ է մահացել։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է սպասվող չվերթների մասին:
Մայիսի 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«1992 թվականին ծնված կնոջ վիճակը կայուն է, իսկ նրա 2018թ․ ծնված մեկուկես տարեկան աղջկա վիճակը լավ է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում Հայաստանի դեսպանատան հասարակայնության հետ կապերի հարցերով բաժնի պետ Հարութ Հայրապետյանը՝ հավելելով, որ իրենք մշտական կապի մեջ են բժշկական անձնակազմի հետ։
«Հանդիպումից հանդիպում ինչ էի մտածում՝ հարցեր կան, որոնցով կզբաղվենք իհարկե, բայց ես մտածում էի, որ, եթե այդ հարցերը լուծվեն, դա հարց չի լուծելու, որովհետև մի տարի բերքը ավելի շատ է լինելու, քան պետք է, դրա արդյունքում բերքի գինն այնքան է ընկնելու, որ գյուղացին եկամուտ չի ունենալու։ Մի տարի կարկուտ է լինելու, մի տարի անձրևը շատ է լինելու, մի տարի քիչ է լինելու։ Հարցն այն է՝ ո՞րն է այս հարցի լուծումը։ Իմ ընկալումն այն է, որ պետք է մտածողություն փոխվի գյուղատնտեսության մեջ։ Որովհետև այսօր այն ջուրը, որն օգտագործվում է այս դաշտերում, կարելի է տասն անգամ շատ հող մշակել և տասն անգամ շատ բերք ստանալ»։
96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն:
Չի կարող աշխատանքի գնահատական լինել աշխատանքային ուղղաձիգ հարաբերությունում իրենից ներքև գտնվող (ով կախված է վարածդ քաղաքականությունից) մարդու կարծիքը: Սա տարրական էթիկայի հարց է:
ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կից գրառմամբ․ «Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին ‼️
Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գյուղացիները սկսել են բարձրացնել գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքի և իմացության խնդրի հարցը։
ՀՀ կառավարությունը փնտրում է այնպիսի մեխանիզմներ, որպեսզի բանկերը վարկ տրամադրելու համար գյուղացիների հողատարածքները որպես գրավ ընդունեն։
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքով։
ՀՀ կառավարությունը հեղինակել և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին է ներկայացրել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին այցելել է Արարատի մարզ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ` ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքներին, այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը:
Հանրային հեռուստաընկերության եթերում ինչպես «Հանրային քննարկում», այնպես էլ «Եկեք հասկանանք» հաղորդման շրջանակում Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիան լուսաբանվել է միակողմանի։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին:
Մայիսի 22-ին, ժամը 19։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 177 շենքի տանիքը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի համար 49 մանկապարտեզում կորոնավիրուսով վարակված աշխատակցի վերաբերյալ լուրերին։
Ապրիլի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձը վարկ ձևակերպելու հարցում օգնելու պատրվակով իրենից վերցրել է 150.000 դրամ, սակայն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է գումարին և դիմել փախուստի: