Բաժիններ՝

«Առաջին օղակներում կորոնավիրուսի ոչ ճիշտ բուժում նշանակելու արդյունքում բժիշկները խնդրի առջև են կանգնել». Արկադի Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, կորոնավիրուսի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն այսօր հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող պրոֆեսիոնալ բժիշկները բազմիցս բարձրաձայնել են, որ ժամանակին սխալ նշանակված բուժման արդյունքում, հետագայում իրենց համար խնդիրներ են առաջացել՝ բուժելու կորոնավիրուսը։

«Առաջին օղակներում ոչ ճիշտ բուժում նշանակելու արդյունքում բժիշկները խնդրի առջև են կանգնել։ Սա բժիշկների, մասնագետների մաշտանշած առկա խնդիրներից մեկն է՝ ժամանակին սխալ բուժում նշանակելու արդյունքում ավելի բարդանում է նրանց բուժման արդյունավետությունը»,- նշեց Արկադի Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031