ՀՀ գլխավոր դատախազության քրեակատարողական հիմնարկների նկատմամբ վերահսկողության վարչության նախկին պետ Գրիգոր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում dimord.am կայքում` մեկ բուհ մեկ մասնագիտություն սկզբունքով, սա նպատակ ունի ընդգծել մասնագիտական կողմնորոշման կարևորությունը։ Այս մասին Կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը:
Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
«Տղաս 3.5 տարեկան է: Մինչև երկու տարեկանը հաստատ լսել է: Երբ 1 տարեկան 10 ամսականում երեխան սկսեց քայլել, նկատեցինք, որ երբ երեխային կանչում ենք՝ չի արձագանքում, կամ ուշ է արձագանքում: Հետո հիվանդանոց ենք տարել՝ սկրինինգի, որի արդյունքում ասացին՝ խնդիր կա, ու պարզվեց իր մոտ 100 դեցիբելից բարձր խլություն է: Սա ժառանգական չէ, ունեմ 5 տարեկան տղա երեխա, իր մոտ ամեն ինչ նորմալ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նարեն:
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակների գները չեն նվազում: «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանի խոսքով՝ ընդհանրապես թանկացումները լինում են հիմնավորված, մասամբ հիմնավորված և չհիմնավորված, և իր կարծիքով՝ հիմա մի շարք ապրանքների թանկացումը մասամբ է հիմնավորված, որովհետև դա ավելի շատ ոչ թե միջազգային շուկայի գներից է կախված, այլ մեզ մոտ դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի հարաբերությունից:
«Տպավորություն էր, որ անընդհատ ինչ-որ բան է փնտրում, բայց չգիտի՝ ինչ։ Հիմա ամեն անգամ իր նկարին նայելուց թվում է, թե այդ խաղաղությունը, որ միշտ այստեղ փնտրում էր, այնտեղ գտել է։ Տարոնի ֆիզիկական բացակայության հետ մեկտեղ, տպավորություն է, որ ինքը տանն է, երբ ինչ-որ բան ենք խոսում, մտածում, երբ նայում ենք իր նկարին՝ տպավորություն է, որ մասնակցում է խոսակցությանը, իր կարծիքն է հայտնում․․․»։
Արցախի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայերի հիշատակին Կիպրոսում փոքր այգի է տնկվել:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Խոշոր հրդեհ՝ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան դիմացի այգում
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ապրիլի 9-ին, ժամը 12.30-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի մեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ինդոնեզիայի կենտրոնական հատվածի ափերից մեկում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է:
Ապրիլի 9-ին, ժամը 23:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում՝ «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 7-ից 9-ը 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գումարտակների հրամանատարների եռօրյա հավաքներ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Մարտի 28-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գնդեվազ գյուղի մի տնից գողություն են արել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 9 150-ով՝ մինչեւ 4 623 984:
«Վերջին օրերին աշխարհի տարբեր երկրներից հայտնվում են հաղորդագրություններ «AstraZeneca» պատվաստանյութի կիրառման դադարեցման կամ սահմանափակումների մասին՝ պայմանավորված թրոմբոզներով և դրա հետևանքով առաջացած մահերով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 58-ամյա մի կին Երևանի Օհանովի փողոցի մի խանութից գողություններ է արել։
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) 2020-2021թ.-ի ձմռանն աննախադեպ արդյունք է գրանցվել։
Տեսնես կա՞ մեկ այլ երկիր, որի պաշտպանության նախարարն անընդհատ փախուստի մեջ է։ Լրագրողներից, փորձագետներից, զինվորականներից, պահեստազորայիններից, կամավորականներից ու նրանց ընտանիքներից։ Մի խոսքով բոլորից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին:
Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց մասնակցությամբ հրապարակված տեսանյութերի ամենամակերեսային ուսումնասիրությունը, դրանցում գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումները, որոնք փաստագրվել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ավելի քան բավարար են՝ արձանագրելու գերիների վերադարձի բացարձակ հրատապությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը
Ոստիկանության զորքերի ծառայող Էդվարդ Հակոբյանը ծնվել էր 1993 թվականին։ Ավարտել էր Սևան քաղաքի դպրոցներից մեկը: Ընդունվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, սակայն ուսումը կիսատ թողել ու մեկնել էր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Անցած տարի մեկ ամսվա ուշացում չի եղել, միևնույն ժամանակ ոչ մի պլանային հիվանդ չենք ընդունել ու այսօր իրենք նման բողոքնե՞ր են անում: Ի՞նչ են ուզում ապացուցել, ես այդ փողը ստացել, տարել եմ մեր տո՞ւն: Բնականաբար նման բան հնարավոր չէ: Կան օբյեկտիվ պատճառներ, որոնք բերել են որոշ ուշացումների: Պատրաստ եմ միշտ պատասխանել ցանկացած հարցի և ապացուցել իմ պատասխանի իսկությունը»:
Ռուսաստանցի բժիշկները կատարել են կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 123 միլիոն թեստ, ապրիլի 9-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
Պաշտպանության նախարարությունում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և բարձրաստիճան սպայական կազմի որոշ ներկայացուցիչների հետ 4 ժամ տևած հանդիպումից 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո անհետ կորածների և գերիների ծնողները դժգոհ դուրս եկան և լրագրողներին ասացին, որ իրենց հարցերին լիարժեք պատասխաններ չեն տրվել:
Ապրիլի 7-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Դիլիջան քաղաքի՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված, 31-ամյա մի բնակիչ Շահումյան փողոցի առանձնատներից մեկում գողություն է անում: