Բաժիններ՝

Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան

Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այդ նախագիծը հակասահմանադրական էր՝ բովանդակությամբ և ընթացակարգային կոպիտ խախտումներով:

Հատկանշական է, որ նախագծի հետ կապված միջազգային կառույցները հստակ նշել էին, որ փոփոխությունը բացասական էր ազդելու Պաշտպանի հեղինակության, աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես նաև կարող էր հանգեցնել միջազգային ամենաբարձր «Ա» կարգավիճակի հատուկ վերանայման, քանի որ առկա կարգավորումը միջազգային լավագույն փորձ է»,- գրել է նա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930