Ռուսաստանում կորոնավիրուսի 9150 դեպք են հայտնաբերել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 9 150-ով՝ մինչեւ 4 623 984: Ապրիլի 9-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,2 տոկոս: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 9 662-ով: Իսկ ընդամենն ապաքինվել է 4 248 700 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մնացել է վարակվածների ընդհանուր թվի 91,9 տոկոսի մակարդակում: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել է 402-ով՝ մեկ օր առաջվա 365-ի դիմաց՛ Ընդամենը համավարակի սկզբից ի վեր վարակից մահացել է 102 247 մարդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,21 տոկոսի մակարդակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: