Ապրիլի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի 22-ամյա մի բնակչի բերման ենթարկեցին բաժին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի՝ Թումանյան թաղամասի 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3, 46 համարների, Թումանյան թաղամասի Ալմաթի փողոցի 20-28 համարների, Խուդյակովի փողոցի 2-րդ նրբանցքի 25-38 համարների ջրամատակարարումը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,000,000 է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։
ՀՀ տարածքում, եղանակով պայմանավորված, կան փակ ավտոճանապարհներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 17-18 տարեկան երկու տղա գողություններ են արել:
Մարտի 31-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գիշերային շրջագայության էին Մաշտոցի պողոտայում։ Ոստիկանները նկատում են երկու տղամարդու, որոնց վարքը կասկածելի էր։
Ռուսաստանում ներկայում գրանցվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէով վարակման 81 դեպք եւ հարավաֆրիկյան հիմնամանէրով վարակման վեց դեպք:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 122 միլիոն թեստ:
Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ տանը տարաների մեջ առանձնապես խոշոր չափերի կանեփի բույս ցանելու և աճեցնելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են Երևան քաղաքի երեք բնակիչներ:
141 օրով ԱԷԿ-ի կանգնեցման ու Արցախից 330 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա ներկրման ծրագրի ձախողմանն այժմ գումարվել է նաև երկրի ամենախոշոր էներգետիկ օբյեկտներից մեկի՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շահագործումից դուրս բերելու ռիսկը:
Քաղաքացիներից մի քանիսը դժգոհեցին, որ ընդամենը 2 ամիս առաջ՝ փետրվարին են եղել օդանավակայանում, ճանապարհել են հարազատներին, սակայն այն ժամանակ նման խիստ մոտեցում չի եղել, ճամպրուկներն էլ տնից փաթեթավորված էին բերել ու անցկացրել, իսկ երեկ փաստի առաջ կանգնեցին ու ստիպված եղան մի քանի ուղեբեռի փաթեթավորումը պատռել, ախտահանել, ապա օդանավակայանում յուրաքանչյուր ուղեբեռի փաթեթավորման համար 1500 դրամ վճարել, քանի որ նպատակահարմար չի եղել ճամրուկներն առանց փաթեթավորելու հանձնել:
«Մենք տեղեկացել ենք, որ ԴՆԹ-ով նույնականացված, ապա իբրև իրենց որդու մասունքները հուղարկավորած ծնողները վերջերս գտել են իրենց որդու ամբողջական մարմինը՝ Մեծամորի դիահերձարանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են վարակազերծման աշխատանքներ իրականացնել Երևանի և մարզերի հանրային վայրերում՝ կանգառներում, խոշոր առևտրի կենտրոններում, բանկերում և վարկային կազմակերպություններում:
Արդյունավետ էր նաև Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 մմ տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 6-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28…+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
Հայաստանում ստեղծված ծանր առողջապահական վիճակի հետևանքով ՀՀԿ Հանրային ընդունարանը շարունակում է իրավասու մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հանրայնացումը։
Մոսկվան չի բացառում COVID-19-ի դեմ հնդկական պատվաստանյութի արտադրության հնարավորությունը Ռուսաստանում:
Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը Գանձակ և Ծաղկաշեն համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։
Հանկարծամահ է եղել բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, Հայաստանի գրողների միության անդամ Գառնիկ Մանուկյանը։
««Իրավունք» թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախագահ և «Արմֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վարդանյանը, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
Զինվորը զոհվել է պատերազմում, կամ անհետ կորած է, սակայն բանկերն ու հատկապես Varks.am-ի նման վաշխառու «դյուքանները» շարուկանում եմ զոհվածի ծնողից կամ կնոջից պահանջել սպանված որդու վարկի մարում։
Այսօր` ապրիլի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10-ից ավելի մարտական հաշվարկ։
Տասը տարի շարունակ Էվելինան կողքիս է եղել, մեր թիմի հետ մասնակցել հետաքրքիր, կարևոր և ազգաշահ գործի՝ ՀՀ Սփյուռքի նախարարության հիմնադրմանն ու զարգացմանը, հայրենասիրական բազում ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, համազգային ձեռնարկների կենսագործմանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: