«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 12-ին ժամը 19.00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 19.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա.Ավանեսյանին ուղիղ հարց տվեցին, թե ինչ կողմնակի ազդեցություններ ունեն Քովիդ-19-ի դեմ պատվաստումները:
Արցախի 44-օրյա պատերազմում ակտիվ մասնակցության և հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար հետմահու պարգևատրվել են պատերազմում անմահացած եզդի զինծառայողներ և կամավորականներ:
Ապրիլի 11-ին ժամը 23:05-ին Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած Իվանյան համայնքի բնակիչ Ս.Ծ.-ն հայտնել է, որ նույն գյուղում հայտնաբերել է տղամարդու մարմին:
Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:
Ապրիլի 12-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկը առանձին շրջաններում, 13-14-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վերսկսվել են ապրիլի 9-ից Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները, որոնք շարունակվել էին մինչև ապրիլի 11-ը: Ժամը 23։11-ին, մթության և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
Այսօր «Մոսկվայի տանը» լրագրողները ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի Երևանի մետրոպելիտենի այն գործողությունը, ըստ որի՝ Մետրոպոլիտենից հեռացնում են այն բոլոր ցուցանակները, որոնք ռուսաց լեզվով են՝ թողնում են միայն հայերենը և անգլերենը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության օրը, Էնգելս կատարած ուղեւորության ժամանակ կլինի Յուրի Գագարինի վայրէջքի տեղում եւ ծաղիկներ կխոնարհի այնտեղ կանգնեցված հուշարձանին:
«Կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատում ունենան, և այն տվյալները, որոնք նշված են ապրանքի վրա՝ պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,- «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Ապրիլի 12-ին, ժամը 11։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի պատշգամբի ծածկին տղամարդ է ընկել։
2021թ. ապրիլի 11-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել ՀԽՍՀ և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ծառայության կայացման գործում։
Կյանքից հեռացել է բազմավաստակ գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
«Կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատում ունենան, և այն տվյալները, որոնք նշված են ապրանքի վրա՝ պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,- «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ հայտնելով, որ դեռևս երկու տարի առաջ, երբ հանձնաժողովը նոր էր ձևավորվել, տեղեկացրել են, որ կոշտ միջոցներ չեն կիրառվելու, և պետք է փորձեն համագործակցության դաշտում կարգավորել խնդիրը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նախ անդրադարձավ Հայաստանում թուրքական ապրանքի հնարավոր վաճառքին: Նրա խոսքով՝ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ թուրքական ապրանքները կարող են գալ Վրաստան, այնտեղ վերափաթեթավորվել, դրանց վրա վրացական անուն գրեն, ու դրանից հետո այդ ապրանքը մտնի Հայաստան ու ներկայացվի՝ որպես վրացական ապրանք։
39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար:
Մահացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,-ասաց նա:
Անբարեխիղճ մրցակցություն՝ կաթնամթերքի շուկայում. ՈՒՂԻՂ
Ապրիլի 8-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը տրամադրվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հավաքագրվել է 4,033,000 ՀՀ դրամ, որից 2․6 միլիոնը՝ աճուրդից, 1,433,000 դրամը՝ գինիների վաճառքից, համտեսից և նվիրաբերություններից։ Գինիների աճուրդն անց կացրեց Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և կամովին հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Ապրիլի 13-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը Սարուխան և Կարմիրգյուղ համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։ Գործարկվելու են էլեկտրաշչակները:
Ապրիլի 9-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը գրում է․ «Հարգելի՛ մայրիկներ, ապրիլի 12-ին ժամը 16.00-ին կամ 18.00-ին հրավիրում եմ հայրենիքի համար մտահոգ բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին մասնակցելու «Որդուս» հկ-ի կազմակերպած հավաքին, օրակարգում ապրիլի 24-ին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումների մասնակցության և կազմակերպչական հարցեր:
Ապրիլի 11-ին, ժամը 20։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ:
Ապրիլի 6-ին, կեսգիշերն անց, Արտաշատ քաղաքի Արազու փողոցում հրավառություն էր եղել։ Այդ մասին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել։
Նավակատիքը կիրառվում է երկու հիմնական իմաստով: Մեկի համաձայն՝ «նավակատիք» նշանակում է նոր կառուցված եկեղեցու, շինության նվիրագործման ու բացման հանդիսությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`