Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110-րդ կ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 73-ամյա Իգնատոս Ս.-ի վարած Volkswagen Passat մակնիշի, Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Հ.-ի վարած BMW մակնիշի և Ձորակապ գյուղի բնակիչ, 53-ամյա Իշխան Բ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակների գները չեն նվազում: «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյան էլ շարունակելով գործընկերների խոսքը՝ ասաց. «Միջազգային շուկայում ալյուրը թանկացել է, սակայն, եթե թանկանում է, ապա կարճ ժամանակով, բայց մերոնք թանկացման ժամանակ թանկացնում են, սակայն, երբ դրսում ապրանքն էժանանում է՝ մոռանում են գինն իջեցնել կամ աննշան են նվազեցնում»:
Թալիշի զորամասին կից խանութի սեփականատերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից տարբեր չափերի գումար է կանխիկացրել՝ պատճառաբանելով, թե դրանք եղել են զինծառայողների պարտքերը։
Ապրիլի 10-ին, ժամը 20-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արարատ գյուղի տներից մեկում գողություն է կատարվում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նախորդ շաբաթ նախարարության մասնագիտական խորհրդի անցկացրած աշխատանքային հանդիպումների արդյունքում որոշվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութն օգտագործելու հարցում նախարարության քաղաքականությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Ապրիլի 13-ին, ժամը 10։05-ին վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները, որին մասնակցում են 5 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:
«Չեմ ուզում վիրավորել, բայց քննարկման խնդիր էր. քաղաքը չպետք է կորցնի իր դեմքը, դառնա գավառական ինչ-որ բան: Խնդիրն այդտեղ է: Դա խորհրդային շրջանի ճարտարապետություն է, ու նույնիսկ պատահական մարդը տեսնում է, որ պատշգամբը բոլորովին ուրիշ «օպերայից» է: Պետք է մի քիչ լուրջ մոտենալ այդ խնդիրներին: Քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում և՝ ճանապարհների հարցը: Աշխատանքը պետք է դադարեցվի և հետո դեմոնտաժ արվի»,- նշեց ՀՀ ճարտարապետների պալատի նախագահը:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 7-ին ու 10-ին Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսով չի վարակվել։ Տեղեկությունը հայտնում է նրա գրասենյակը։
Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացած ուսումնասիրությամբ տվյալներ էին ձեռք բերվել 2018թ․հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Երևան քաղաքում ճանապարհային գծանշման նախատեսված աշխատանքները N ընկերության կողմից տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին համապատասխան չկատարվելու, ընկերության կողմից կատարված աշխատանքների նկատմամբ պատվիրատուի՝ ՀՀ ոստիկանության կողմից պատշաճ հսկողություն չիրականացվելու, փաստացի այդ պահանջներին չհամապատասխանող ծառայություններն ընդունելու և վճարում կատարելու մասին։
Վաղարշապատի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ էջմիածինցի մի տղամարդ թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում: Տվյալն իրացվեց ապրիլի 11-ին:
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպով նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով:
Ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-17-ը՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Անհետ կորած երկկողմանի ծնողազուրկ զինվորին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու չեն դարձնում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենք երեկ առավոտյան եղել են նշված հասցեում, չափագրումներ են իրականացրել, հաշվել վնասի չափը, հետո գործն ուղարկել են ոստիկանություն՝ դրա հետագա ընթացքը պարզելու համար:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում ապրիլի 14-ին կկայանա նիստ, որի օրակարգում մեկ հարց է: Կհրապարակվեն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը:
2021թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչն իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի՝ 1993թ․ծնված բնակչին՝ անզգուշությամբ պատճառելով մահ։
84-ամյա տղամարդը ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։
«Կան տեղեկություններ, որ գազի գինը շարքային քաղաքացիների համար կբարձրանա». Թագուհի Թովմասյան
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին, ժամը 10:05-ին վերսկսվել են Սյունիքի մարզում կորած բնակչի որոնողական աշխատանքները:
Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է համաներման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը՝ սեպտեմբերի 26-ի փոխարեն
Ապրիլի 13-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
ՀՀ տարածքում, եղանակով պայմանավորված, կան փակ ավտոճանապարհներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ապրիլի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։