Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայրից իրեղեն ապացույց հանդիսացող ավտոմեքենան առանց թույլտվության, ոստիկանության աշխատակիցների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքով դուրս բերելու և դրան դրդելու դեպքերի առթիվ քննված քրեական գործով 2 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներն իրացնելիս ապրիլի 12-ին խուզարկություն է կատարվել 38-ամյա մի տղամարդու բնակության վայրում։
2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղայինի մեջ դանակահարություն է տեղի ունեցել:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ․ Սիփան վարդապետ Գևորգյանը՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու կարգազանց ընթացքի համար։
Այսօր ԵՊՀ-ում հրավիրվել էր Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Իշխանության ներկայացուցիչներից 15-ը խորհրդին իրենց անդամակցությունը դադարեցնելու դիմում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, գործընկերների օրինակին չէր հետևել միայն Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը։
Ապրիլի 14-ի ցերեկը, 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում ապրիլի 14-ին 54 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ում գրանցված սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանությունը):
Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը, որը բնակվում էր Արմավիրի մարզի Լենուղի գյուղում:
«Մենք, իհարկե, ամեն ինչ պետք է անենք, տեղեկացվածության և կոնկրետ աշխատանքներ անենք, որպեսզի տեղամասի բժիշկները քաղաքացիներին ակտիվ ներգրավեն պատվաստումների գործընթացում՝ եղած պատվաստանյութերը սպառելու համար: Կորոնավիրուսի բոլոր պատվաստանյութերը ունեն կարճ օգտագործման ժամկետ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք ապահովել պատվաստանյութերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում :
Ապրիլի 14-ին, ժամը 09։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում եզդիական համայնքի նոր տարվա առթիվ:
Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում ապրիլի 14-ին հ. 54 երթուղին սպասարկող «Գազելի»-ում սպանության դեպք է գրանցվել:
Ապրիլի 12-ին, ժամը 20.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ինֆինիտի», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների. «Միցուբիշիի» 63-ամյա վարորդ Մուրադ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
ԵՊՀ հոգաբարձուների խորհդի կազմից դուրս գալու պատճառները. ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Աայս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է «Ռազմաուսումնական հաստատություններում գրավչության հիմնահարցերը» խորագրով 17-րդ գիտական կոնֆերանսը:
Գերության մեջ գտնվող տղաների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանը. աշխատակիցները ողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքում:
Ապրիլի 14-ին, ժամը 00։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/1 շենքի 1-ին մուտքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
2021թ. ապրիլի 11-ին՝ ժամ 02:30-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի հետին մակերեսի, աջից հետին գոտկային շրջանի, աջ բազկի բազմաբեկոր հրազենային վիրավորում, երիկամի և լյարդի շրջանում բեկորների առկայությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աբովյանի քաղաքի 19-ամյա բնակիչ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին ժամը 9.00-ից մինչև ապրիլի 15-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ցամաքաբերդ» թաղամասի մի հատվածի, ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն` Մարտունի քաղաքի Կոմիտասի փողոցի հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:
Ապրիլի 13-ին, ժամը 22։13-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել, կան տուժածներ։
Ապրիլի 12-ին ոստիկանության Կարեն Դեիմիճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում մի քաղաքացուց հաղորդում ստացվեց, որ անհայտ անձը մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի հագուստի տաղավարից գողություն է արել։
Երեկ հայտնի դարձավ, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ իշխանության 16 ներկայացուցիչներից 11-ը խորհրդից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նրանց թվում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը, նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: 168.am-ը ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից հարցրեց, թե ո՞րն է պատճառը, որ նախարարության ներկայացուցիչները նման որոշում են կայացրել:
Ապրիլի 9-ի լուսադեմին ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Քասախ գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում ինչ-որ մեկն անկանոն կրակոցներ է արձակում։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա ֆեյսբուքյան գրառմանը, որում Մինասյանն ասում էր, որ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը համառորեն չի նկատում, որ Նիկոլ Փաշինյանը պահանջատիրության հարցը հօգուտ թուրքերի է լուծում՝ աշխատելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ։