ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հերոին» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Գոմաձոր» թաղամասի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Դարբաս գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Ջավադյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Հովհաննիսյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 29-ամյա Գոռ Քրիստափորյանը, իսկ «պարանոցի աջ կեսի դրսային մակերեսի այրվածք 1-ին աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Դարբաս գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Ջավադյանը:
Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ռուսաստանցի տիեզերագնացներն իրենց հայրենակիցներին շնորհավորել են Յուրի Գագարինի՝ ուղեծիր թռիչքի 60-ամյակի կապակցությամբ:
Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ ապրիլի 13-ից Ժորժիկ Սերոբյանն ազատվում է Գյումրու մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնից։ Նույն որոշմամբ լուծվում է նրա հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։
«Գինը ոչ ես եմ որոշում, ոչ էլ ես եմ կարգավորում: Դա կախված է շուկայից: Հավկիթի գնի բարձրացման պատճառներից մեկն այն է, որ արտաքին շուկայում անընդհատ թանկացում է գնում: Անկայուն գներ են՝ հատկապես կերի, բենզինի շուկայում: Այդպես է նաև դոլարի դեպքում: Տեսեք, դոլարը 540-ով վերցրել եմ, որ կեր առնեմ, միանգամից իջավ 530: Ինչպե՞ս կարելի է այսպես: Այսինքն, այսպես բիզնես անողը տուժում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը:
Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ հիմնադիր Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև վերջինիս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես կգա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի Հայկավան գյուղի բնակիչ Արամ Սարգսյանը, ով ունի 4 անչափահաս երեխա՝ պատերազմից հետո տեղափոխվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաք, սակայն չի կարողանում աշխատանք գտնել, ունեն հագուստի և սննդի կարիք:
Ապրիլի 7-ին Արմավիրի մարզի Շահումյան գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվեց ժամը 1.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով ու գլխի վնասվածքով 26-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 11-ին բաժին է ներկայացել 33-ամյա Արայիկ Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ վայր է դրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորությունները։
Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է։
Էրիկ Ալեքսանյանը ֆեսբուքյան իր էջում գրել է։
Ապրիլի 12-ին, ժամը 16։42-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարահարթ գյուղում այրվում է վագոն-տնակ։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։
Մարտի 26-ին 168.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Ժորժիկ Սերոբյանը կազմակերպված խմբի կազմում 2020թ. պետպատվերի շրջանակներում կեղծ հիվանդ երեխաներ գրանցելու միջոցով ահռելի մեծ գումարներ էր շորթել պետական բյուջեից:
Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան էջում գրում է։
Ապրիլի 8-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 49-ամյա մի կին ծանոթ տղամարդուն սպառնացել է, որ նրա մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի, ինչը չանելու համար պարբերաբար վերցրել էր մոտ 1 միլիոն 700 հազար դրամ:
Ապրիլի լույս 11-ի գիշերը հրազենային վիրավորումով «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Աբովյան քաղաքում բնակվող 18-ամյա մի երիտասարդ։ Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված ահազանգից հետո օպերատիվ խումբը մեկնեց բուժհաստատություն։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանի մահվան կապակցությամբ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողների առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Վերսկսվել են ապրիլի 9-ից Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները, որոնք շարունակվել էին մինչև ապրիլի 11-ը: Ժամը 23։11-ին, մթության և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 12-ին ժամը 19.00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 19.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա.Ավանեսյանին ուղիղ հարց տվեցին, թե ինչ կողմնակի ազդեցություններ ունեն Քովիդ-19-ի դեմ պատվաստումները:
Արցախի 44-օրյա պատերազմում ակտիվ մասնակցության և հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար հետմահու պարգևատրվել են պատերազմում անմահացած եզդի զինծառայողներ և կամավորականներ:
Ապրիլի 11-ին ժամը 23:05-ին Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած Իվանյան համայնքի բնակիչ Ս.Ծ.-ն հայտնել է, որ նույն գյուղում հայտնաբերել է տղամարդու մարմին: