Բաժիններ՝

Իշխանությունների հաշվարկը պարզ է. հիմնովին՝ մինչև վերջին քարը կազմաքանդել բանակը ու բոլոր այն ինստիտուտները, որի վրա վերջին շրջանում ճոճվում է մեր պետականությունը. Տիգրան Աբրահամյան

Տեսնես կա՞ մեկ այլ երկիր, որի պաշտպանության նախարարն անընդհատ փախուստի մեջ է։ Լրագրողներից, փորձագետներից, զինվորականներից, պահեստազորայիններից, կամավորականներից ու նրանց ընտանիքներից։ Մի խոսքով բոլորից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին:

Նշենք, որ երեկ և այսօր անհետ կորածների և գերիների հարազատները փակել էին ՊՆ բոլոր մուտքերը և պահանջում էին հանդիպում Վաղարշակ Հարությունյանի և Արտակ Դավթյանի հետ: Ավելի ուշ նրանցից մի քանիսը հանդիպեցին միայն Արտակ Դավթյանի հետ:

«Վաղարշակ Հարությունյան, դու ո՞նց ես քնում, շնչում, ապրում։

ՊՆ-ի ուղղաթիռային կամ պատից թռնելու տհաճ տեսարանները «ընկածին կանտռոլնի քացով խփելու» զգացողություն են առաջացնում։

Էլ ի՞նչ չփորձարկվեց բանակի վրա, ֆանտազիաս արդեն չի հերիքում կանխատեսելու, թե դեռ ինչ տեսարանների ենք ականատես լինելու։

Իշխանությունների հաշվարկը պարզ է. հիմնովին՝ մինչև վերջին քարը, կազմաքանդել բանակը ու բոլոր այն ինստիտուտները, որի վրա վերջին շրջանում սկսել է ճոճվել մեր պետականությունը»,- գրել է Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս