
Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին

Արցախի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայերի հիշատակին Կիպրոսում փոքր այգի է տնկվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նախաձեռնության հեղինակները կիպրական «Սոլիդարություն շարժում» կուսակցության անդամներն են՝ կուսակցության ղեկավար Էլենի Թեոխարիուսի գլխավորությամբ, ինչպես նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապաչարալամբուսը: Այգում ծառերի տնկմանը մասնակցել են նաև Կիպրոսի հայկական համայնքի անդամները:
Արարողության մասին Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Թեոխարիուսը հայերեն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: