«Դժվարությամբ, սակայն կարողանում ենք ներկրած մեքենաները վաճառել: Գնորդները տեղացիներն են, ինչպես նաև ղազախները, ովքեր 2021թ. փետրվարի կեսից սկսել են մեքենաներ գնել: Հեշտությամբ կարողանում են գնել և տանել, խնդիր չի լինում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրողներից Զոհրաբ Իգիթյանը:
Պատերազմի դաշտում Մխիթարի հետ թեժ մարտերի մեջ էր նաև հերոս ընկերը՝ Հայկ Սահակյանը։ Ընկերները շտապել էին օգնել զինակցին, փրկել էին նրա կյանքը՝ չխնայելով իրենցը։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել:
«Հայաստանում իրանական լոլիկը բերում և բավականին մատչելի՝ շուրջ 400 դրամով վաճառում են, ու մենք չենք կարողանում մրցել նրանց հետ: Մեր ֆերմերներն ասում են՝ եթե 400 դրամով վաճառենք, այդ դեպքում գազի փողն ինչպե՞ս ենք վճարելու: Դրա համար կա՛մ պետք է մաքսատուրքերը բարձրացնեն, կա՛մ էլ գազի գինն էժանացնեն, որ ջերմոցները չփակվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ջերմոցային ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը:
Ապրիլի 6-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Մասիս քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի 51-ամյա բնակիչը անասնագոմում մեծ քանակությամբ թմրանյութ է պահում և այդ պահին էլ զբաղված է թմրամիջոց պատրաստելով:
Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Բերդ քաղաքի Քարաշեն փողոցի տներից մեկում վիճաբանություն է։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր:
Քովիդ իրականության մեր օրերում առհասարակ բժիշկների աշխատանքն ամենածանրաբեռնվածն ու ռիսկայինն է: Բժիշկներն ամենախոցելի խավերից են, որովհետև շփվում են ահռելի քանակությամբ պացիենտների հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է վարակակիր լինել: Բայց այդ պայմաններում անգամ մարդիկ չեն խուսափում կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, հերթապահել գիշեր-ցերեկ:
Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Աթայանը:
Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 10:25-ին, «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև վերջինիս՝ 15-ամյա քույրը՝ մահացած վիճակում:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից Կումայրիի բաժին է ներկայացել 21-ամյա Աշոտ Ս.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի (Կաշառքի միջնորդությունը) մեղադրանքով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, մասնակցել ԳԱԱ խորհրդի նիստին: Այն հրավիրվել է Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդի անդամների տեսակետները լսելու նպատակով:
Երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հետաքրքրվեց, թե Հայաստանում արդեն գրանցվե՞լ է կորոնավիրուսի դեմ ռուսական՝ Սպուտնիկ V պատվաստանյութը, ինչին Փաշինյանը երկու անգամ պատասխանեց՝ «այո»:
«Հիմա զանգում ենք, որ Առողջապահության նախարարը մեզ ընդունի, բայց չգիտես ինչու՝ ինքը հանդիպում ունի, ու այդ հանդիպումն ավելի կարևոր է, քան մեր զոհված, անհետ կորած տղերքը։ Հիմա փորձում ենք կապ հաստատել, բայց տեսեք՝ ոչ մեկը չի վերցնում, կոֆեի ժամ է , ո՞նց վեկալեն։ Հենց առողջապահության նախարարը պետք է մեզ ընդունի այս պահին, եթե չէ՝ հաստատ ես լիքը վատ բաներ կանեմ, որն իրենց վրա վատ կանդրադառնա»,- ասաց տիկին Անահիտը։
ՀՀ Սյունիքի մարզի հովիտներում ապրիլի 8-ին և 9-ին, ըստ կանխատեսումների, սպասվում է +30…+32, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճան:
Մեր Անվախ Աղջկա իդեան Նյու Յորքի Fearless Girl արձանից է վերցրած, բայց եթե լավ իրականացրած լիներ գաղափարը օգտագործելու մեջ խնդիր չեմ տեսնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը:
Կառավարությունը համաներեց զինվորական կամ այլընտրանքային ծառայություններից խուսափածներին
Փաշինյան-Պուտին Մոսկովյան հանդիպմանն անդրադարձ էր կատարվել նաև Հայաստանի կողմից Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման հարցին: Պուտինի հարցին, թե «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստանում գրանցվա՞ծ է, Փաշինյանը պատասխանել է․ «Այո»։
Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, Մոսկվայից եկած ինքնաթիռը Երևան է ժամանել ապրիլի լույս 8-ի գիշերը:
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում դատարան ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերի 2-ից մինչև 10 անգամ ավելացումը:
Արտակ Օ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և ծառին, այնուհետև՝ գլխիվայր շրջվել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հայտարարել է, որ այս տարվա փետրվարին 2020 թվականի նույն ամսվա համեմատ միջազգային ուղևորափոխադրումները նվազել են 89 տոկոսով:
Ապրիլի 8-ին, ժամը 01։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով-Մխչյան ավտոճանապարհին՝ գնացքի գծերի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենան և բեռնատար գնացքը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրապետության ողջ տարածքում նախորդ տարվա մարտից բուժաշխատողները ուժերի գերլարումով պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։ Բացի դրանից, սեպտեմբերից, պայմանավորված պատերազմական իրավիճակով, նրանք դարձյալ մեծ ծավալի աշխատանք են կատարել։ Այժմ կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշները դարձյալ աճ են գրանցում՝ նոր լարվածություն առաջացնելով առողջապահական համակարգում:
Ապրիլի 1-ին Նոր Խարբերդ համայնքում դանակահարություն էր եղել: Ժամը 23-ի սահմաններում Նոր Խարբերդի 8-րդ փողոցում անցորդներից մեկն արնաքամ լինող տղամարդու էր տեսել, զանգել էր արտակարգ իրավիճակների նախարարություն, այնտեղից էլ ոստիկանություն էին զանգել։
ՀՀ դատախազությունը շարունակում է խոշտանգումների դեմ պայքարի իրավական գործիքակազմի կատարելագործման ուղեգիծը: