Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 68-ը Շիրակի մարզի բնակիչ է

Հունիսի 23-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 68-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 238 բնակիչ։

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 940 քաղաքացի, նրանցից 205-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 16 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3666 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2312 նմուշառման հետազոտություն

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2624931521099383

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930