Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական միջազգային օրվա առթիվ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի՛ մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Օլիմպիական խաղերի միջազգային օրվա առիթով։ Այս տարի մենք բոլորս պատրաստվում էինք հետևել մեր ուժեղագույն մարզիկների մրցելույթներին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, սակայն համավարակը թույլ չտվեց վայելել Ձեր մրցելույթները: Անհամբերությամբ սպասում ենք հաջորդ տարի մեկնարկելիք խաղերին՝ հույս ունենալով Օլիմպիական խաղերում գրանցել մեր լավագույն արդյունքը։

Միջազգային ասպարեզում մեր մարզիկների հաջողությունները նրանց անհատական, մարզիչների ու մարզադպրոցների նվաճումը լինելուց զատ, ուրախության պահեր են պարգևում բոլորիս և դրանով նաև Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի հաղթանակն են։

Մարզիկներին ու մարզիչներին, և, առհասարակ, նրանց հաղթանակներով ու նվաճումներով ոգևորվող յուրաքանչյուր քաղաքացու մաղթում եմ հաղթական նոր ակնթարթներ, Հայաստանի Հանրապետության դրոշը հպարտորեն բարձրացնելու նոր հնարավորություններ ու հաջողություններ»,-ասված է նախարարի ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930