Բաժիններ՝

Գյումրիում այրվել է կիսաքանդ տնակ. Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ

Հունիսի 22-ին, ժամը 21։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 3-րդ շենքի տանիքը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ այրվում է երկհարկանի շենքի տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 22:26-ին: Այրվել են տանիքի փայտյա կառոուցատարրերը՝ մոտ 6 քմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս