Արցախում օգոստոսի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր:
Օգոստոսի 13-ին, ժամը 10։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում։
Օգոստոսի 13-ին, ժամը 04:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Պառավաքար համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
2021թ. օգոստոսի 11-ին, ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի թվով 9 բնակիչ և հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից:
Օգոստոսի 10-ին և 11-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Արարատի մարզում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել է վարակվածների ընդհանուր թվի 89,2 տոկոսի մակարդակում:
Օգոստոսի 7-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ: Նա վիրահատարանում էր և, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր հաղորդում տալու:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 13:00-18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Արևշատ, Սպանդարյան գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Օգոստոսի 12-ին, ժամը 08։50-ից 17։20-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ օգոստոսի 11-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 12-ին երկրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումները նախանշված ուղղություններում պատվով են կատարել […]
«Գևորգ Լոռեցյանը երբեք չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, չի ընդունում և, բնականաբար, չի էլ ընդունելու»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին փոխնախարար, այժմ կաշառք ստանալու մեղադրանքով արդեն շուրջ 1 տարի 9 ամիս կալանավորված Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կարեն Բաշյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների իրականացման արդյունքում՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը:
Օգոստոսի 12-ին, ժամը 14։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են 3 ավտոմեքենա։
Օգոստոսի 13-ին, ժամը 18։00-ին, Մոսկվայի դասական նվագախումբը (Moscow Classic Ensemble-ը) հրավիրում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան` մասնակցելու «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական համերգին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Պաշտպանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերն ինչպես պետական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության, այնպես էլ որոշումների կայացման գործում նրանց մասնակցության ապահովման հարցերում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 12-ին հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ:
Այսօրվա դրությամբ Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում hամավարակի դեմ պատվաստումներ են ստացել 16․236 քաղաքացի։
Եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերությունը երկար տարիների դադարից հետո կրկին վերադառնում է հայկական շուկա:
ՊՈԱկ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին արգելոց-թանգարանի տարածքում են եղել նաև ԱԻ նախարարության աշխատակիցները։
Օգոստոսի 11-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ Արտաշիսյան փողոցի 54-րդ շենքի շքամուտքում դանակահարել է նախկին կնոջը։ Օպերատիվ-քննչական խմբերը շտապեցին տղամարդու նշած շենք։
Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախօրեին՝ նախնական տվյալով՝ կասետային ռումբի պայթյունից, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում ստացած երեք քաղաքացիներից երկուսի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ՝ ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պատմամշակութային արժեք ներկայացնող Հառիճավանք վանական համալիրի տարածքում, առանց լիազոր մարմնի թույլտվության, շինարարական աշխատանքներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Երեկ, օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի
«Պատրաստվում ենք իրավական ակտերում որոշակի փոփոխություններ մտցնել, որպեսզի չպատվաստված անձինք ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնեն»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ նման որոշումը պայմանավորված է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության դեպքերի կայուն աճով: