Բաժիններ՝

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Օգոստոսի 7-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ: Նա վիրահատարանում էր և, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր հաղորդում տալու: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 7-ին, ժամը 21.00-ին, Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 30-ամյա տղամարդուն դանակահարել էր նույն շենքի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 11-ին ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս