Բաժիններ՝

Թունավորման դեպք Արմավիրում․ 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

shamshyan.com. Երեկ, օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Ռուզան Մակարյանը, 85-ամյա Շողիկ Ասատրյանը, 75-ամյա Ֆրիդա Առաքելյանը, 21-ամյա Անուշիկ Բարոյանը, 30-ամյա Մարինե խաչատրյանը, 26-ամյա Հովհաննես Խաչատրյանը, 24-ամյա Գևորգ Մուրադյանը, 46-ամյա Վարդ Տեփանոսյանը և 42-ամյա Մկրտիչ Բարսեղյանը։

Վերջիններս հիվանդանոցում բժիշկներին, ապա ժամանած ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենք թունավորվել են ջրից։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031