 
                        Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
 
                                    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների իրականացման արդյունքում՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը:
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից մանրամասնում են, որ պարզվել է՝ կազմակերպությունն աշխատել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝ արտադրական և օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասի առանձին սարքավորումների արտաքին մակերևույթները ժանգոտված են եղել, տորթերի և հրուշակեղենի ձևավորման սեղաններն ունեն անհարթ մակերեսներ և վնասված եզրեր, ինչը հանդիսանում է սննդամթերքի աղտոտման աղբյուր:
Խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ:
 
  
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        