ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել են անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների և անհատ ձեռնարկատեր Վարդուշ Մարտիրոսյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասերի (ք. Մեղրի) արտադրական գործընթացները:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Հովսեփ Մ.-ն, որը հուլիսի 14-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի (Ցուցմունք տալուց հրաժարվելը) մեղադրանքով:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ոստիկանությունը ձերբակալել է մաքսանենգ-թմրավաճառների միջազգային խմբավորման ենթադրյալ պարագլուխներից մեկին, որոնք Հարավային Ամերիկայից թմրանյութեր են ներկրում Ռուսաստան: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ներքն գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Այս վիճակն անթույլատրելի է: ՔԿՀ-ում, իհարկե, անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց Դատապարտյալների հիվանդանոց ընդունման ու բաշխման հարցերում բժշկական հարցերը չեն կարող անտեսվել:
Օգոստոսի 13-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ երկու օր առաջ «ինսուլտ և թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ բուժօգնության ընդունված 59-ամյա կինը օգոստոսի 12-ին մահացել է, իսկ 24 ժամ անց դիահերձարանում նրա պարանոցին կապտուկ է հայտնաբերվել:
2021թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ 11.08.2021թ. երեկոյան, «ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված 59-ամյա կինը նախօրեին՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, մահացել է, որից հետո՝ դիահերձարան տեղափոխվելուց 24 ժամ անց, պարանոցի շրջանում ի հայտ են եկել կապտուկներ:
Բժիշկ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի և չհեռանալու մասին ստորագրության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը նշանակվել է 2021 թ. օգոստոսի 18-ին, ժամը՝ 15:00-ին։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գիտե՞ք Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, որովհետեւ տեսնում է, որ դու սահմանում համարյա ոչինչ չես անում: Տեսնում է քո խրամատները, քո ինժեներական աշխատանքները: Ինչքան լրագրողներին արգելեք սահման գնալ, ինչքան էլ հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, միևնույն է՝ ադրբեջանցիները ամեն ինչ տեսնում են, յուրաքանչյուր սանտիմետր նկարում են, եթե իրենց պետք է լինում:
Եղցահող գյուղում այսօր բնակվում է 45 ընտանիք՝ 145 անդամով։ Նախքան պատերազմը գյուղը 200 բնակիչ է ունեցել։ Գյուղապետի խոսքով՝ պատերազմի օրերին Եղցահողի բնակիչները գրեթե չեն լքել գյուղը։ Հակոբյանի խոսքով՝ անգամ Շուշիի գրավման օրը Եղցահողի բնակիչները իրենց երեխաների հետ միասին մնացել են գյուղում։ Պատերազմից հետո գյուղը նաև մի քանի նոր ընտանիքներով է վերաբնակեցվել։
2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում:
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում այս պահին իրականացվող պետական ծրագրերի շինարարության ծավալը հասնում է 3 միլիարդ 257 հազար դրամի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը, ծրագրերից երկուսը դպրոցաշինական են, որոնք կազմում են 1 միլիարդ 950 միլիոն դրամ։ 1 միլիարդ 350 միլիոն դրամի հատկացմամբ կառուցվում է Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը, 600 միլիոն դրամի հատկացմամբ՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի շենքը։Դպրոցական շենքերը նախատեսված է շահագործման հանձնել 2023 թվականի ընթացքում։
«Մենք արգելել ենք նրանց օգտվել մեր ծառայություններից՝ համաձայն վտանգավոր կազմակերպությունների դեմ մեր քաղաքականության»,- հայտնել է «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչը:
Էջմիածնում կատարված դանակահարությունը բացահայտվել է
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Գուրգեն Առաքելյանը հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով․ ոստիկանություն
2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 09։06-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի կա։
Խոսքը Սևանից մինչև 245 միլիոն մետր-խորանարդ ջրառի մասին է. Կարեն Սարգսյան
«Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածքներում:
Անհայտ անձինք հրդեհել են Կաստելպորցիանոյի (Հռոմից ոչ հեռու) արգելոցի տարածքում, որտեղ գտնվում է Իտալիայի պետության ղեկավար Սերջո Մատարելայի քաղաքամերձ ամառային նստավայրը: Այս մասին հայտնել է ANSA գործակալությունը:
Արմեն Թոռչյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները:
Ըստ նախնական տվյալների, երեք մարդ է զոհվել Մոսկվայի մարզում Իլ-112Վ ինքնաթիռի աղետի ենթարկվելու հետեւանքով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է տեղեկացված մի աղբյուր:
Օգոստոսի 16-ի և 17-ի երեկոյան ժամերին, օգոստոսի20-21-ի կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին՝ սիրելի մոր՝ Ագնեսա Սեւունցի (Գրիգորյան) մահվան կապակցությամբ:
Պարզվել է նաև, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը 2020 թվականի ամռանը նշված տեխնիկան շահագործել է իր անասնագոմի կառուցման ժամանակ։ Այդ նպատակով համայնքից դուրս է գրվել ու ծախսվել 400 լիտր դիզվառելիք, ինչպես և համայնքապետարանի բյուջե չի վճարվել էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված 500 հազար դրամը։
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտնագության կանոնները: