Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshayn.com–ը։
Օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։
Օգոստոսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնից Մասիսի բաժին հաղորդեցին, որ կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Խաչփար գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդ։
31-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել:
Օգոստոսի 13-ին, ժամը 19։54-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Արծիվ» կոչվող լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 20 մ հեռավորության վրա նկատել են ջրահեղձվող քաղաքացու։
Աշոտ Սահակյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով:
Արման Թաթոյանն իր աշխատակազմի հետ մանրամասն քննարկումներ է ունեցել տեղի կարի արտադրամասի աշխատակից կանանց հետ: Քննարկվել է նրանց ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու ծրագրեր ու նախաձեռնություններ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից կատարված հափշտակության, շորթման, ապօրինի կերպով զենք պահելու, խուլիգանության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
62-ամյա տղամարդու տան բակի զննության ընթացքում նա հողամասի վերջնամասի կիսակառույց շինությունից ներկայացրեց ընդհանուր 1 կիլոգրամ 70 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով երեք տարա:
Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող խնդիրներին և այն բանին, թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում ՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության սահմանները:
Վարդենիսում ադրբեջանցիները փորձել են առաջանալ, մերոնք կտրուկ քայլերի են գնացել. Միկա Բադալյան
Ընթացիկ շաբաթվա սկզբից Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր՝ ծանոթացել «Լույս»-ի օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին:
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման եւս 22․277 դեպք: Այդ մասին հաղորդել է օպերատիվ շտաբը։
Փաստորեն Արցախյան վերջին պատերազմի արդյունքները կապիտուլյացիա ստորագրած ու նորից վերընտրված Նիկոլ Փաշինյանը հերթական ուրախ առիթով է գտնվելու Գյումրիում։
Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ, քննարկել գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Օգոստոսի 13-ին, ժամը 14։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Արդյունքում` օգոստոսի 13-ի դրությամբ, «Արմավիր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժումը 8 պացիենտ, որոնց առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, դրական դինամիկայով։
«Երիտասարդության ուժը» ռազմա-մարզական հավաքի շրջանակներում «Հայրենիք» կուսակցության ճամբարականներին էր այցելել կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-ից 29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը։
Օգոստոսի 13-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի, ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:
Ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտման 41 արձանագրություն։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում: Ամպի հիմքը մոտ 3կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15կմ, գագաթին օդի ջերմաստիճանը -60…-70 աստիճան:
Օգոստոսի 13-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ներկայիս արտաքին ձևավորման հետ կապված իրենց մտահոգությունները տեղ են հասել: Հասցեատեր կառույցները շատ արագ արձագանքել են ու վերանայելու պատրաստակամություն հայտնել:
Օգոստոսի 13-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի, ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ–ից։
Արդեն 3 ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները պայքարում են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ԽՍՀՄ տարիներին կառուցված, այս պահին չգործող, Ստեփան Շահումյանի անվան «Կաշվի միավորում» արտադրական ընկերության տարածքում կաշվի և անհայտ ծագմամբ նյութի թափոնների մոտ 100 ք/մ տարածքում առաջացած խոշոր հրդեհի դեմ, հայտնում է Shamshyan.com–ը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում երաշտի պատճառով ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը «Ջրմուղ կոյուղի» հետ համատեղ ստեղծել են աշխատանքային խումբ և 5 մեքենաներով թաղամասերում շուրջօրյա ջուր են հասցնում բնակիչներին: