 
                        Ուժեղ քամու հետևանքով վնասվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը
 
                                    Ուժեղ քամու հետևանքով օգոստոսի 11-ին վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ քամին ամբողջությամբ պոկել է այն, վնասվել է նաև արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։ ՊՈԱկ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին արգելոց-թանգարանի տարածքում են եղել նաև ԱԻ նախարարության աշխատակիցները։
Մասնագետների հետ անհրաժեշտ քննարկումներից հետո, ամենասեղմ ժամկետում, կվերացվեն վնասի հետևանքները, կնորոգվի արգելոց-թանգարանի տանիքը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայցում է այցելուների ներողամտությունը և տեղեկացնում, որ առաջիկա մի քանի օրը թանգարանը փակ կլինի։ Այցելուները կարող են շրջել միայն հուշարձանի տարածքում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        