Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 25-ին, ժամը 16։13-ին ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակի ջրամբարը երեխա է ընկել։ Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:
26-ամյա աղջկա սպանությունը բացահայտվել է․ ոստիկանությունը հետախուզում է նրա 32-ամյա ընկերոջը։
Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը, որի մոտ կորոնավիրուս է հաստատված, մնում է ծանր: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան:
Լատվիական Air Baltic ավիաընկերությունը 2021թ. մայիսին կվերագործարկի Ռիգայից Երևան չվերթները: Այս մասին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ասել է Neatkarīgā-ի հետ զրույցում, պատասխանելով նաև հայ-լատվիական հարաբերությունների, հայկական սփյուռքի, կորոնավիրուսի և այլ թեմաների վերաբերյալ հարցերին: Դեսպան Մկրտչյանի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով առաջին նիստը, և խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը, որը նախկինում ևս եղել է այդ պաշտոնում:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները 7 միավոր չպայթած զինամթերք են հայտնաբերել Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում: Այս մասին հայտնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջը:
Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել գրադարանի նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին: Չուլյանն առավելագույն ձայներով հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության կողմից տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում:
Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ներկա 30 անդամներից նախագահ Գևորգ Մուրադյանին կողմ քվեարկեց 18 անդամ, իսկ քարտուղար Միքայել Մալխասյանին՝ 29: Հետևությունները թողնում եմ Ձեզ, թե ո՞վ է ԵՊՀ-ի համար ընդունելի»:
«Կարծում եմ՝ խնդիրները շատ-շատ են, անելիքները շատ են, և կարծում եմ, որ խորհուրդն ամբողջությամբ պատրաստակամ է իր ջանքերը ներդնել բուհը զարգացնելու և ավելի լավ իրավիճակ ունենալու համար, ու վստահ եմ, որ այդ ուղղությամբ առաջ կգնանք»: Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 23-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 44-ամյա Վիգեն Մ.-ին, որը մարտի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամները` իրենց փակ նիստի մասին. ՈւՂԻՂ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն առաջարկել է դադարեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի և «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանի լիազորությունները:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրություններ հանրապետության ուսումնական հաստատություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառման հնարավոր դեպքերը պարզելու ուղղությամբ՝ նմանատիպ դեպքերը հետայսու բացառելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 4-ամյա երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 61-ամյա Ենոք Մ.-ն:
Օգոստոսի 15-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի 23-ամյա վարորդը Արտաշատյան խճուղում՝ Մխչյան գյուղի հատվածում, վրաերթի էր ենթարկել 2006 թ. ծնված Սոնա Միրզոյանին, որը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց:
Այսօր ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհրդի նիստ է: Լրագրողների մուտքը նիստին արգելվել է: ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը հայտնում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն են դեմ եղել, որ լրագրողներին ներս թողնեն։ Ավելի վաղ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
Հայաստանում Վրաստանի դեսպանությունում իջեցվել է Վրաստանի պետական դրոշը՝ ի հիշատակ Վրաստանում Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների։ Այս մասին տեղեկացանք Հայաստանում Վրաստանի դեսպանության «Ֆեյսբուքի» էջում տեղադրված հաղորդագրությունից։ Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր։
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարարության տվյալներին:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 07։52-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի տներից մեկի բնակիչ Նժդեհ Հ․-ն (ծնված 1996 թ․) ժամը 00։00-ից 01:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Քրեակատարողական հիմնարկներում հավեհարդարներ են սկսվել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, ում ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող: Հատուկ ջոկատայինները դիմակներով մտնում են խցեր և դաժան ծեծի ենթարկում նրանց: Վերջին մեկ շաբաթում նման պրոֆիլակտիկ միջոցառումներ են կիրառվել «Արմավիր», «Վանաձոր», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում:
Օգոստոսի 24-ին ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի կատարին տեղացել է սեզոնի առաջին ձյունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 111 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 936-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 858 է:
Օգոստոսի 24-ին, ժամը 22։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 24-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեւի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ:
Օգոստոսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.40⁰ և արևելյան երկայնության 47.90⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան, Փարսաբադ քաղաքից 27 կմ հարավ, օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`