Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։
«Վերջնական նպատակս՝ ստեղծել բրենդ, որը մրցունակ է ամբողջ աշխարհում, որը կարտացոլի իմ ներաշխարհը, իմ պատկերացումները, ու ես ամբողջությամբ ազատ կլինեմ ստեղծել այն, ինչ ուզում եմ, ինչ զգում եմ»:
Մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻն ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, նշված վայրից «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 դի։
Օգոստոսի 15-ին, ժամը 10:31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցում գտնվող տներից մեկի մոտակա ավտոտնակի (մոտ 100 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ […]
Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արձանագրվել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյան» մասնաճյուղի «Դսեղի անտառպետությունում» անհայտ անձը տարբեր տեսակի և տրամաչափի 257 ծառ ու 14 ծառի ճյուղեր էր ապօրինի հատել:
Օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 558 դեպք, որոնցից 222 613-ն` առողջացած, 4695-ը` մահվան ելքով:
Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող օրը մարդիկ անմահության ավետիսը տանում են ննջեցյալների շիրիմներին։
Աստվածածնի փոխակերպման տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում շատ տարածված է ասել՝ խաղողօրհնեքը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:26-ին, մարվել՝ 04:05-ին:
Ամռանը հատկապես հանգստի գոտիներում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացիների վարք ու բարքին առավել ուշադիր են, ծառայության մեջ զգոն, ինչն առանձնակի կարևոր է թե՛ հասարակական կարգի ապահովման և թե՛ հանցագործությունների բացահայտման գործում: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ օգոստոսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնի ՊՊԾ դասակի և ոստիկանության զորքերի ծառայողները թմրանյութ հայտնաբերեցին:
Մենք բոլորս վազում ենք, վազում ինքնամոռաց, շարունակ մտածում ինչ-որ բան գտնելու մասին ու վազելիս կոցրնում ենք այնքան, որքան որ չենք գտնում: Շարունակ նոր բան փնտրելու մոլուցքը մեզ թույլ չի տալիս հանգիստ ապրել:
Ոռոգման նպատակով Սևանա լճից 2021թ․ բացթողնման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները օգոստոսի 13-ին Գայի պողոտայից Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Գագիկ Ս.-ին, որը 2020 թ. ապրիլի 23-ից ՌԴ Տամբովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Կաշառակերությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Օրբելու փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Վիրաբ Ղ.-ն, որը օգոստոսի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կազմակերպվող աճուրդների թափանցիկությունը, հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու նպատակով գործարկվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդների նոր կայքը։
Օգոստոսի 14-ին, ժամը 13:58-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շորժա գյուղի «Արծիվ» լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները ափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել են չշարժվող մոտորանավակ:
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Գյումրիի «Տիգրան Մեծ» ռեստորանային համալիրում մասնակցելու է հարսանեկան արարողության։ Ամուսնանում է նրա կնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 15-ին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք):
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ազգայնականների ու ոստիկանության միջև:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամերիկյան «Moderna» ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Կանադայում Moderna պատվաստանյութի արտադրություն կազմակերպելու հարցը:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին մարդաշատ է Շիրակի մարզպետարանի բակը: Մեզ փոխանցեցին, որ այնտեղ հավաքվել են Շիրակի մարզից գերեվարված ու որպես պատանդ Ադրբեջանում ապրող տղաների հարազատները:
Երևանի Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրենի ժ/պ-ն ոստիկանների ուղեկցությամբ օգոստոսի 12-ի ուշ երեկոյան մտել են Կենդանաբանական այգու վարչական շենք՝ կոտրելով դուռը, առանց Վլադիմիր Սիմոնյանի իմացության, բացել են տնօրենի աշխատասենյակի «պլոմբած» դուռը և նոր փական դրել։ Այս մասին 168.am–ին ահազանգում են Կենդանաբանական այգու աշխատակիցները։
Օգոստոսի 13-ին, ժամը 02.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում մոպեդը կողաշրջվել է. 26-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Պոլսահայ հայտնի լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության թուրքերեն լրատվության և հրատարակությունների ծառայության գլխավոր խմբագիր Րաֆֆի Հերմոն Արաքսի վերջին հրաժեշտի արարողությունը. Նրան հրաժեշտ տալու եկել էին բազմաթիվ հասարակական գործիչներ, մտավորականներ, հարազատներ ու ընկերներ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգոստոսի 14-ին այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի համայնքապետարան): Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ:
Օգոստոսի 14-ին, ժամը 10:57-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարատովկա գյուղի մոտակա ձորակում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր, օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: