Բաժիններ՝

ՌԴ-ում համավարակի ընթացքում առաջին անգամ քովիդի պատճառով 800-ից ավելի մահ է արձանագրվել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 808-ով՝ մեկ օր առաջվա 799-ի դիմաց՝ մինչեւ 168 049: Օգոստոսի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքաի դաշնային օպերատիվ շտաբում։

Տվյալներց հետեւում է, որ երկրում համավարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ է արձանագրվել կորոնավիրուսի պատճաով 800-ից ավելի մահ մեկ օրում:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել է 2,57 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 21 932-ով՝ մինչեւ 6 534 791:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,34 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 537 770 մարդ:

Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 20 195-ով՝ մինչեւ 5 828 972:

Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել է վարակվածների ընդհանուր թվի 89,2 տոկոսի մակարդակում:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 2 294-ով՝ մեկ օր առաջվա 2 076-ի դիմաց: Ընդամենը քաղաքում համավարակի սզբից ի վեր հայտնաբերել են 1 535 359 վարակված:

Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0,15 տոկոս: Մեկ օրում քաղաքում արձանագրվել է 56 մահացու դեպք, դա նվազագույնն է հունիսի 5-ից ի վեր: Ընդամենը, շտաբի տվյալներով՝ մահացել է 6 423 մարդ (հիվանդացածների 1,72 տոկոսը), հաղորդել է ՏԱՍՍը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս