Բաժիններ՝

Կասետային ռումբի պայթյունից՝ վիրավորներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության

Նախօրեին՝ նախնական տվյալով՝ կասետային ռումբի պայթյունից, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում ստացած երեք քաղաքացիներից երկուսի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ՝ ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին Արցախի Առողջապահության նախարարությունից։

«Ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության վիճակում գտնվողները երեկ վիրահատվել են։ Նրանք այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ծանր վիճակում գտնվող հիվանդի վիճակը լավ է, բայց դուրս գրման ենթակա չէ»,– ասացին Առողջապահության նախարարությունից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս