Բաժիններ՝

ԱԺ նախագահն ասորական համայնքի ներկայացուցչի հետ համայնք այցելելու պայմանավորվածություն է ձեռք բերել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 12-ին հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ:

Ալեն Սիմոնյանը ծանոթացել է Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին եւ պատգամավորին հորդորել ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում:

Միրզոեւան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշել է, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին եւ անհրաժեշտության դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031