Գեղարքունիքի մարզում համավարակի դեմ պատվաստվել է 16․236 քաղաքացի
Այսօրվա դրությամբ Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում hամավարակի դեմ պատվաստումներ են ստացել 16․236 քաղաքացի։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021թ. օգոստոսի 10-ի դրությամբ մարզում պատվաստվող քաղաքացիների թիվը կազմել է 16 236, որից առաջին դեղաչափ՝ 10․639, երկրորդ դեղաչափ՝ 5597:
«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին եւ երկրորդ դեղաչափերով պատվաստվել է 4227 քաղաքացի, «Սպուտնիկ-Վի»-ով՝ 7902, «Կորոնավակ»-ով՝ 4107 քաղաքացի:
Վերը նշված պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն իրականացվում են մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում:
Պատվաստումների գործընթացը շարունակվում է։
Խոսրով Խլղաթյան