Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին սեպտեմբերի 2-ին:
Հունական տուրիստական ուղղությունների պահանջարկը շատ մեծ է, բայց վաճառքներն առայժմ միայն 2021 թվականի սեզոնի համար են:
… Մենք՝ մարդիկս, հակված ենք մեղանչելու մեր մտքերում: Այդ իսկ պատճառով Նա, ով մեկ առ մեկ ստեղծեց մեր սրտերը, իմանալով, որ մեղքերի մեծամասնությունը գործվում է դիտավորության նպատակաուղղվածությամբ, որպես առաջին պատվիրան տվեց սրտի խորքերի մաքրությունը: Կամեցավ, որ առավել ուշադրություն և հսկողություն գործադրենք մեր այն մասի վրա, ուր առավել դյուրությամբ ենք մեղանչում…
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշն ամենաբարձրն է ամբողջ Եվրոպայում։
70 կողմ, 19 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենսդրական փաթեթը, որը հնարավորություն է տալու Կառավարությանը սեպտեմբերի 11-ից հետո չերկարաձգել COVID-19 համավարակով պայմանավորված՝ մեր երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը, անցում կատարել կարանտինի:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 4-ին վերոհիշյալ երիտասարդը ներկայացրել է գողացված գումարի մի մասը:
Օգոստոսի 26-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում պայթյունի հետևանքով տեղի ունեցած փլուզումից հետո քաղաքային իշխանությունների օժանդակությամբ հյուրանոց տեղափոխված ընտանիքները 5 օր անց տեղափոխվել են վարձով բնակարաններ: 168.am-ի հետ զրույցում ասաց տուժած բնակիչներից մեկը:
Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանի կինը` ամուսնու հետ լուսանկար է հրապարկել եւ կից գրառում կատարել:
Օգոստոսին Անթալիայում ավելի շատ ռուսաստանցիներ են հանգստացել, քան Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի քաղաքացիներ:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 17։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը այս տարվա փետրվարից սկսած ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներում։
Օգոստոսի 26-ին Դավիթաշեն թաղամասի դեղատներից մեկում կողոպուտ էր կատարվել: Մի տղամարդ մտել էր դեղատուն, թիկունքից հրել-գցել էր աշխատակցուհուն, հափշտակել դրամարկղի փողն ու փախել էր:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 18։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Բուհերում դասերը նոր են սկսվել, բայց արդեն ծագել են խնդիրներ՝ կապված ուսման վարձերի վճարման հետ: «Կրթության մասին» օրենքում հստակ ամրագրված է՝ «Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը»:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել վարույթն իրականացնող մարմնին:
Հայաստանը եվրոպական երկրների շրջանում 100 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի դեպքերի թվով առաջատարն է՝ 1.490. 16 դեպք` 100 000 մարդու հաշվով: Երկրորդ տեղում, ըստ վերոնշյալ կայքի տվյալների, Լյուքսեմբուրգն է` 1098.72 դեպք` 100 000 մարդու հաշվով: Այս մասին տվյալներ է հրապարակել Statista.com կայքէջը 2020 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ։ Ըստ վերոնշյալ աղբյուրի հրապարակած տվյալների՝ 2020թ.-ի սեպտեմբերի 3-ի դրությամբ Եվրոպայում հունվարի 25-ից սկսած գրանցվել է կորոնավիրուսի 4 015 912 հաստատված դեպք։
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը սեպտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում նշել է ծննդյան տարեդարձը։ 168.am-ի տեղեկություններով՝ տունը, որտեղ իր ծնունդն է նշել գեներալը, նրա պապի տունն է:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 4-ին Հակոբյան փողոցից բերման են ենթարկել 58-ամյա Թերեզա Ս.-ին, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 38-34-312-րդ (Կաշառք տալու փորձին հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
«Պետք է ֆինանսական հաշվարկ լինի, թե ամեն գյուղին որքա՞ն տրակտոր են տալու, միգուցե ամեն գյուղին մեկ կամ երեք տրակտոր տային ու գյուղապետի վրա դնեին պարտադրանքը, որ այդքանը բավական է գյուղում վարել-ցանելու համար, ու միայն «սալյարկայի» գումարը գյուղացիները տան, մեկ էլ ամբողջ գյուղից ամեն տարի 1000-2000 դոլար վճարեն: Մեկը կա՝ ունի 3 հա խաղողի այգի, 2 հա խնձորի, աշխատողները 3-րդ տրակտորն են գնել տվել: Ասում եմ՝ 3 տրակտորը 300 հեկտար հող կմշակի, դու այս ի՞նչ ես անում, սա, թե՝ անտոկոս վարկով եմ ձեռք բերել: Այսինքն, մարդկանց հետ խորհրդակցող չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Գյուղատնտեսական շտապօգնություն» հ/կ նախագահը:
Ալկոհոլային թունավորման գործով կասկածյալ Աշոտ Հովսեփյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց նրա փաստաբան Գոռ Գևորգյանը՝ հավելելով, որ բ/կ-ում կատարված բուժզննումները հաստատել են կորոնավիրուս հիվանդությունը.
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների հադիսավոր փակման արարողությանը:
Սեպտեմբերի 3-ին Քաղաքաշինության պետական կոմիտեի կայքում հայտարարություն էր տարածվել Ազգային ժողովի նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայության մատուցման վերաբերյալ: Կոմիտեն հայտարարությանը կից ներկայացրել էր մրցույթին մասնակցելու հայտերի լրացման պաշտոնական հարթակը և հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանել հոկտեմբերի 14-ը։
Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր էջում տեղեկացնում է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, Արցախի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11։03-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստի գոտի տանող ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։
Համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։
Նախկին հրապարակումներում անդրադարձել էինք Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանի ներգրավմամբ քրեական գործին, որի շրջանակներում նրա նկատմամբ «շորթման» մեղադրանք է առաջադրվել, իր պնդմամբ, իր վաղեմի ընկերոջ բողոքի հիման վրա:
ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները՝ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորությամբ, այցելել են Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված՝ հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին:
Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայերեն և ֆրանսերեն լեզուներով շնորհավորել է Գյումրու օրը և լուսանկարներ հրապարակել:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ: