Բաժիններ՝

ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին

ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները՝ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորությամբ, այցելել են Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված՝ հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին:

Գնդապետ Ավետիսյանը հետաքրքրվել է ընտանիքի սոցիալ-տնտեսական, առողջական վիճակով և հավաստիացրել, որ Պաշտպանության նախարարության իրավասությունների շրջանակում կարվի հնարավոր ամեն ինչ խնդիրներին լուծում տալու համար:

ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ վարչության պետը սպայի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Գուրգեն Ալավերդյանի` Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվելու հանգամանքները պարզելու, ինչպես նաև նրա կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930