Բաժիններ՝

Եղել է, որ սեփականատերերը զիջումների են գնացել, իսկ եթե հայտարարի չեն կարողացել գալ՝ տարածքը հանձնել ու հեռացել են. Տնտեսվարող

70 կողմ, 19 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենսդրական փաթեթը, որը հնարավորություն է տալու Կառավարությանը սեպտեմբերի 11-ից հետո չերկարաձգել COVID-19 համավարակով պայմանավորված՝ մեր երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը, անցում կատարել կարանտինի:

Սակայն սա նարգիլե մատուցող մասնագիտացված ակումբների ներկայացուցիչների համար իրավիճակի փոփոխության հիմք չի հանդիսանում:

6 ամիս է՝ կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հանգիստ չունեն. այս ընթացքում կազմակերպություններում արձանագրվել են խախտումներ, դադարեցվել են աշխատանքները, քանի որ ճիշտ է՝ հանրային սննդի օբյեկտների գործունեությունը գրեթե ամբողջությամբ թույլատրված է, սակայն կան որոշ սահմանափակումներ,  որոնցից մեկը նարգիլեի մատուցումն է։

«ԱԺ-ն կարանտինի վերաբերյալ օրենքն ընդունեց, իսկ  նարգիլեի մասով դեռ որոշում չկա: Ոչ մի խնդիր չի լուծվել, որևէ աջակցություն չկա, ավելին՝ շատերն աշխատողներին են կրճատել, օբյեկտներ են փակվել: Անձամբ ես 8 օբյեկտներից երկուսը փակել եմ: Կառավարության կողմից սոցիալական աջակցությունը որ եղավ՝ աշխատողները ստացան 68.000-ական դրամները, բայց պարզ է, որ 6-7 ամսվա ընթացքում 130.000 դրամ ստանալով՝ մարդիկ ոչ մի հարց չեն կարող լուծել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նարգիլե սիրողների միության» համակարգող Ժորա Փանոսյանը։

Նրա խոսքով՝ տարածքների վարձավճարները, որ ամենաէժանը, կարելի է ասել, մոտ 2000 դոլար է, շատերը չեն կարողացել վճարել:

«Եղել է, որ սեփականատերերը զիջումների են գնացել, իսկ եթե հայտարարի չեն կարողացել գալ՝ տարածքը հանձնել ու հեռացել են: Ստացվում է, որ մարդն իր բիզնեսն է կորցնում, սեփականատերը՝ իր պարտաճանաչ վարձ վճարողին ու ստաբիլ եկամուտը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս