
Օգոստոսին Անթալիայում ռուսաստանցիներն առաջատար են դարձել զբոսաշրջիկների թվով

Օգոստոսին Անթալիայում ավելի շատ ռուսաստանցիներ են հանգստացել, քան Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի քաղաքացիներ: Այդ մասինհաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Անթալիայի վարչակազմի տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին ութ ամսվա ընթացքում տուրիստական նահանգ են այցելել գրեթե 1,56 մլն օտարերկրացի զբոսաշրջիկներ, այդ թվում՝ գրեթե 484 հազար ռուսաստանցիներ:
«Օգոստոսին Անթալիան ընդունել է 798,5 հազար արտասահմանցի հյուրերի, որոնց թվում ամենաշատը եղել են Ռուսաստանից հանգստացողները (336,4 հազար): Անթալիա մուտքի շուկաների թոփում նաեւ տեղ են գտել Ուկրաինան (172 հազար մարդ), Մեծ Բրիտանիան (75,5 հազար), Գերմանիան (46,5 հազար)»,-ճշտել են ՌՏՕԱ-ում:
Անթալիայի քաղաքային խորհրդի տուրիզմի գծով աշխատանքային խմբի նախագահի գնահատմամբ, սեպտեմբեր-հոկտեմբերի ակտիվ տուրիստական հոսքի դեպքում Անթալիան շանս ունի 2020 թվականն ավարտել օտարերկրացի զբոսաշրջիկների 3,5-4 միլիոն ցուցանիշով:
ՌՏՕԱ-ում նշել են, որ 2019 թվականին Թուրքիայի այս նահանգում հանգստացել են 5,5 միլիոն ռուսաստանցիներ, իսկ ընդամենը առողջարանն արտասահմանից ընդունել է 15,6 մլն հյուրերի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: