ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում. առաջին համատեղ վարժանքները կանցկացվեն «Կովկաս-2020» զորաշարժերի շրջանակներում:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի թիվ 9 շենքի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում երեխան արգելափակվել է սղարանի աստիճանների միջև։
ՀՀ զինված ուժերի 2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 3-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ:
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ սեպտեմբերի 8-ին` ժամը 01․00-07․00-ն ընկած ժամանակահատվածում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների մեծ քանակությամբ ավտոյուղերի` Վրաստանից ՀՀ տարածք ներկրման բազմակի դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 53.911.257 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:
Նրանց խոսքով՝ հարցն այն է, որ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարը 2020թ․ հունիսի 29–ին հատուկ հրամանով որոշել է, որ ՌԴ-ում ինչքան հայկական համարանիշով մեքենա կա՝ պետք է առգրավել՝ նշելով, որ հայկական համարանիշով ավտոմեքենաներն անօրինական են գտնվում ՌԴ-ում: Հայաստանը Մաքսային միության անդամ է, որին անդամակցելու հիմնական իմաստն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքներն ազատ շրջանառություն ունենան այդ տարածքում:
«Խոստանում եմ, որ այսօր Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչների առջև ձեր կողմից բարձրացրած խնդիրը մեկ անգամ ևս կբարձրաձայնեմ»: Ազգային ժողովի մուտքի դիմաց հավաքված դեպի ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Այսօր լրանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի 65-ամյակը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով նա պետք է ազատվի կրթահամալիր ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից: 2 ամիս առաջ կրթահամալիրի անձնակազմը դիմել է Կառավարությանը՝ փոխելու համար դպրոցի իրավական կարգավիճակը՝ ՊՈԱԿ-ից ՀՈԱԿ-ի: Հիմնադրամի պարագայում տնօրենի տարիքային սահմանափակում օրենքը չի նախատեսում: Բլեյանի խոսքով՝ իրենք ամեն ինչ արել են օրենքի սահմաններում:
«Հայաստանից դեպի Ռուսաստան գնալու համար սահմանները բացելու մասին խոսակցություններ չկան, եղել է նախկինում խոսակցություն առ այն, որ, եթե Հայաստանում արտակարգ դրությունը վերացվի, Ռուսաստանը մեզ համար կբացի սահմանը, որ կարողանանք թեստով գնանք»: Այսօր ԱԺ-ի դարպասների մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն իր եզրափակիչ ելույթում անդրադառնալով ընդդիմության հնչեցրած հիմնավորումներին, որ արտակարգ դրությունը չերկարաձգող նախագիծը մարդու իրավունքների հետ կապված հակասահմանադրական դրույթներ ունի, արձագանքեց. «Սահմանադրության խախտում այստեղ առկա չէ»:
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում ավարտվում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար մշակութային և ժամանցի կենտրոնի կառուցումը:
Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից հավաքվել էին Ազգային ժողովի դարպասների դիմաց, որպեսզի իրենց խնդիրների մասին տեղեկացնեն նաև ԱԺ պատգամավորներին:
Օգոստոսի 27-ին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության նիստում ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» մասին և հարակից օրենքներում։
Սեպտեմբերի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ավտոներկրողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայության ընթացքում բարձր արդյունքների հասնելու համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով են պարգևատրվել ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Բաղրյանը, ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միքայել Գաբրիելյանը և ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետ, ոստիկանության մայոր Սուրեն Դանիելյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձներ են հղել ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ:
«Մահացու» օղու գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունն այս գիշեր հետաձգվել է. կասկածյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբանը՝ Գոռ Գևորգյանը:
Կառավարությունն առաջարկում է 11 տեսակի նոր տուգանք, Գևորգ Պապոյանը պնդում՝ միևնույնն է՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։
«Եթե մարդը մեկ օր դիմակ չի կրում, պետությանը պատճառում է 150 անգամ մեծ վնաս, քան դիմակի արժեքն է». Բաբկեն Թունյան։
Այստեղ հիմնականում այն մարդիկ են, ովքեր ՌԴ-ում կորցրել են իրենց աշխատանքը, մեկը տան վարձը չի կարողացել տալ, մյուսը պարզապես հյուր է եղել, և այլն: Ներկա պահին 25 հոգի ենք՝ 14 մեքենայով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Հակոբյանը:
«ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անող մարդկանց հետ Կառավարությունը պետք է խոսի. հիմա չի՞ կարողանում, թե չի՞ ուզում». Միքայել Մելքումյան:
«11 տեսակի նոր տուգանք՝ Կառավարության ներկայացրած նախագծում. այդ երբվվանի՞ց քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ». Կարեն Սիմոնյան:
Կարանտին՝ արտակարգ դրության փոխարեն. ի՞նչ սահմանափակումներ կգործեն:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.22-ին, քաղաքացուց ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Չարբախ-Մասիս ճանապարհին ավտոմեքենա է շրջվել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Չարբախ-Մասիս ճանապարհի 2-րդ կմ-ին «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 34-ամյա վարորդ Արտյոմ Սուքիասյանը մահացել է:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կանխվել է գտնվող էլեկտրքարշից էլեկտրական մալուխ գողանալու փորձը: Ոստիկանության և ընկերության Անվտանգության ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է կասկածյալը, ով նշված դեպոյի փականագործն է:
Ասածս, իհարկե, չի նշանակում, որ անելիքներ այլևս չկան և հարկավոր է բավարարվել ունեցածով:
Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18։17-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 83 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 21։26-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավան գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: