ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց նախագիծ՝ առաջարկելով վերաբաշխում կատարել 2020 թվականի պետական բյուջեում և փոփոխություններ կատարել Կառավարության 2019 թվականի ընդունած որոշման մեջ։ Որից հետո Կառավարությունը որոշում ընդունեց ֆինանսական միջոցներ հատկացնել նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ 150 տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին 02-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում Երևանի 35-ամյա բնակիչը Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
ՃՈ ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության համար մեղադրվող ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան ազատ են արձակվել Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից` այն բանից հետո, երբ լրացել է նրանց ձերբակալության 72 ժամը: ֆուտբոլիստ եղբայրներն ազատ արձակվելուց լրագրողների հետ զրույցում նշեցին, որ շատ բան չեն կարող ասել դեպքի հետ կապված։
Օգոստոսի 26-ին Yandex.Taxi–ն, այժմ հայտնի որպես Yandex Go, բացեց մեքենաների համար նախատեսված ախտահանման տաղավար: Անվճար, արագ և ապահով: Սա նման ոճի առաջին նախաձեռնությունն է, երբ ախտահանումը հասանելի է ծառայությունում աշխատող յուրաքանչյուր վարորդի համար՝ անվճար, անկախ սակագնից, որով աշխատում է: Բոլոր ծախսերը հոգում է Yandex.Taxi-ն:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց գույքի նվիրատվության վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի նպատակը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք բերված 21 գծային տեսակի շտապօգնության մեքենաների, դրանց հագեցնելու նպատակով ձեռք բերված բժշկական սարքավորումների և պարագաների նվիրաբերումն է մարզային բժշկական կենտրոններին։
Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ յուրաքանչյուրը տասը օր տևողությամբ: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։
Հերթական վերաբաշխումը 2020թ. բյուջեում. ԿԳՄՍՆ-ին հատկացվեց 232 միլիոն դրամ
Կառավարության այսօրվա նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում։
Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ:
2020թ.սեպտեմբերի 2-ին, ԱՀ պարետ,տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի ստորագրած նոր որոշման համաձայն,Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կարբի գյուղի վարչական տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 59-ամյա ուղևորուհի Սրբուհի Հակոբյանը տեղում մահացել է, իսկ 30-ամյա վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդ Կարեն Հակոբյանը և ուղևորուհի Սուսաննա Հայրապետյանը մահացել են:
Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 00:49-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Թուրքիայի Անթալիա քաղաքի լողափերից մեկում հերթապահության է անցել երկրի առաջին փրկարար շունը։ «Fox» անունով շունն այնպես է վարժեցված, որ կարողանում է տարբերակել ջրում խեղդվող մարդկանց, որոնք փրկարարի օգնության կարիք ունեն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Օգոստոսի 28-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանություն ահազանգ ստացվեց, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է դիմել մի տղամարդ։
Օգոստոսի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հովտաշեն գյուղի մի տնից գողություն են արել:
Լրատվամիջոցի հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պահաջնվել և ստացվել են փոքր տների ձեռքբերման նպատակով կատարված գնման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Ավարտվել է հուլիսի 1-ին մեկնարկած ամառային զորակոչը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը հպարտությամբ և ուրախությամբ փաստեց, որ ամառային վերջին 4 զորակոչերի հետ համեմատած՝ այս զորակոչին ունեցել ենք ամենաբարձր ցուցանիշը:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում ներկայացնում է առաջիկա չվերթների ցանկը։
«Մինչ համայնքի բնակիչներն աշխատում են Ամուլսարի տարածքում, արդեն երկու տարի «համայնքի» անունից հանդես եկող «խաղաղ» ցուցարարը երեկ մի քանի օրինազանցների ուղեկցությամբ քարեր է շպրտել «Լիդիանի» աշխատակիցների ուղղությամբ` փորձելով ներխուժել տարածք։ Նախորդ օրը նույն անձն արյունահեղության սպառնալիքներ է հնչեցրել։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Սեպտեմբերի 2-ին, «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները:
Տարիներ շարունակ, սեպտեմբերի երկուսի՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա կարևոր միջոցառումների ցանկում նշանավոր էին ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մշակութային նախաձեռնությունները, որոնք մեկտեղում էին Արցախում՝ Հայաստանն ու սփյուռքը: Այդ օրը Արցախից ստացած հոգևոր էներգիան, հետո տևական ժամանակ ուղեկցում էր բոլորին՝ հողի ու երկնքի, բնության և Աստծո հետ ներդաշնակ ապրելու համար:
Կայքի միջոցով արել և անելու ենք ամեն բան, որ օգտակար, մատչելի և հասանելի տեղեկատվություն հասցնենք ոչ միայն գրասենյակի գործունեության, այլև տեղեկատվություն սփյուռքահայության, ինչպես նաև հայրենադարձվել ցանկացողների համար:
Դիմակների ու այլ իբր թե պաշտպանիչ միջոցների հարցում տուգանքները մնացել են. մարդիկ չեն ուզում հասկանալ, որ դիմակ կրելու պարտականության սահմանումը Սահմանադրության 39-րդ հոդվածով երաշխավորված ազատ գործելու իրավունքի սահմանափակում է, ոչ թե ազատ տեղաշարժի: Չեն հասկանում, և վերջ: Հասկանալու համար էլ գիտելիք ու տրամաբանություն է անհրաժեշտ. թե ո՞րն է բացակայում` դժվարանում եմ ասել:
Այս տարվա փետրվարի 21-ին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել Լոռու մարզային քննչական վարչությունում: Գողությունը կատարվել էր Վանաձորում: Փետրվարի 8-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Քիմպրոմ մենեջմենթ» ընկերության մի արտադրամասից անհետացել էին էլեկտրական երկու շարժիչ ու մալուխներ: