Հայաստանը Եվրոպայում առաջատարն է 100 000 բնակչի հաշվով կորոնավիրուսի դեպքերի ցուցանիշով․ Statista․com
Հայաստանը եվրոպական երկրների շրջանում 100 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի դեպքերի թվով առաջատարն է՝ 1.490. 16 դեպք` 100 000 մարդու հաշվով: Երկրորդ տեղում, ըստ վերոնշյալ կայքի տվյալների, Լյուքսեմբուրգն է` 1098.72 դեպք` 100 000 մարդու հաշվով: Այս մասին տվյալներ է հրապարակել Statista.com կայքէջը 2020 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ։ Ըստ վերոնշյալ աղբյուրի հրապարակած տվյալների՝ 2020թ.-ի սեպտեմբերի 3-ի դրությամբ Եվրոպայում հունվարի 25-ից սկսած գրանցվել է կորոնավիրուսի 4 015 912 հաստատված դեպք։
Statista վիճակագրական բազայի հրապարակման համաձայն՝ Հայաստանում գրանցվել է բնակչության շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ամենաբարձր մակարդակը Եվրոպայում` 1490,16 դեպք 100000 մարդու հաշվով, իսկ Հայաստանին հաջորդում է Լյուքսեմբուրգը` 1 098,72 դեպքով․ Իսպանիան 1021 դեպքով 100000 բնակչի հաշվով։ Ռուսաստանը, որտեղ գրանցվել է ավելի քան միլիոն հաստատված դեպք, առավել տուժած երկիրն է Եվրոպայում` 100000 մարդու հաշվով գրանցելով 689 ցուցանիշ։ Հարկ է նշել, որ Ադրբեջանում 100 000 բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կազմել է՝ 365.58, Թուրքիայի դեպքում՝ 333.28, Վրաստանի դեպքում՝ 38.73, իսկ Եվրոպայի տարածքում համավարակից առավել շատ տուժած երկիր է համարվում Ռուսաստանը, որտեղ 100 000 բնակչի հաշվով գրանցվել է կորոնավիրուսով վարակման՝ 689, իսկ ընդհանուր՝ ավելի քան մեկ միլիոն դեպք:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը