Բաժիններ՝

ԿՏԱԿ-ն ընդլայնոմ է իր գործունեության ոլորտները

ԿՏԱԿ-ն ընդլայնոմ է իր գործունեության ոլորտները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԿՏԱԿ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։

«Վաղվանից ԿՏԱԿ-ը կկազմակերպի կենտրոնացված հեռավար ուսուցում բոլոր այն աշակերտների համար, ովքեր գտնվում են ռիսկի գոտում և չեն հաճախելու դպրոց։ Այս նպատակի համար ԿՏԱԿ-ում առանձնացվել է ստորաբաժանում՝ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժին, որը հետագայում ևս կհամակարգի հեռավար ուսուցման կենտրոնի, ինչպես նաև առցանց և էլէկտրոնային կրթության կազմակերպման աշխատանքները։ Բարի երթ եմ մաղթում նոր ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին։

Օրվա երկրորդ կեսին կներկայացնենք մանրամասն քայլերի նկարագրություն, թե ինչպես է կազմակերպվելու հեռավար կենտրոնացված ուսուցումը։ Խնդրում եմ հետևել մեր պաշտոնական և ֆեյսբուքյան էջերին։
Շնորհավոր նոր ուսումնական տարի»։

Ինչպես խոստացել էիԿՏԱԿ-ը ընդլայնոմ է իր գործունեության ոլորտները։ Վաղվանից ԿՏԱԿ-ը կկազմակերպի կենտրոնացված հեռավար…

Gepostet von Արտակ Պողոսյան am Sonntag, 13. September 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս