Բաժիններ՝

Քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ

2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:23-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ զստափոսի կտրած-ծակած վերք, ձախ քունքային շրջանի կապտուկ, վերջույթների քերծվածքներ՝ կենսաբանական մահ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 35-ամյա բնակիչը, ինչպես նաև նույն քաղաքի 34-ամյա բնակիչը՝ «ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ:

Նախնական տվյալներով՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 61-րդ թաղամասի 11-րդ փողոցի պուրակում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վիճաբանել է 35-ամյա և 34-ամյա տղամարդկանց հետ և սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջիններիս, որի հետևանքով 35-ամյա տղամարդուն պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս