Բաժիններ՝

Այս հարցում իրավապահները լինելու են հետևողական․ Ոստիկանության կոչը

Գիշերային ժամերին լռության խախտման դեպքերը կանխելու նպատակով ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են հրավառությունների վերահսկման և արգելված ժամերին օգտագործումը բացառելուն ուղղված աշխատանքները:

Օգոստոսի 10-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Էջմիածնի Վռամ Կոստանյանի փողոցի շենքերից մեկի բակից, լռության կանոները խախտելու և գիշերային ժամերին հրավառություն կատարելու համար բաժին բերեցին նույն փողոցի 31-ամյա մի բնակչի, որը ժամը 23.30-ի սահմաններում, իր ծննդյան օրվա կապակցությամբ նշված բակում հրավառություն էր կատարել:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ` լռությունը խախտելը հոդվածի հատկանիշներով, ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այս հարցում իրավապահները լինելու են հետևողական, և կոչ է անում պահպանել համակեցության կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս