ԿԳՄՍՆ-ն քրքրում են Ֆեյսբուքը. վայն եկել է տարել, եթե հանկարծ «բռնեցնեն». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուսուցիչները, դպրոցի տնօրենները խիստ զայրացած են ԿԳՄՍ նախարարության ուղեցույցի պարտադրանքներից` շատ լավ հասկանալով, որ դրանք տեղ-տեղ աբսուրդի են հասնում, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել։

Սա դեռ ամբողջը չէ, նրանք այլ վախեր էլ ունեին։ Ուսուցիչները երեկ ամբողջ օրը ծնողներին մեկ-մեկ խնդրել են երեխաների հետ առանց դիմակի իրենց նկարները չտարածել համացանցով, որովհետեւ, ասում են, նախարարությունը քրքրում են Ֆեյսբուքը, ու վայն եկել է տարել, եթե հանկարծ «բռնեցնեն». պատժվելու է ոչ միայն ուսուցիչը, այլեւ` տնօրենը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930