18-ամյա Արամե Գրիգորյանը Պաշտպանության բանակի 2 ամսվա զինծառայող էր, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ: Հետախուզական դասակում ծառայող երիտասարդը, իր խոսքով, նոր էր սկսել ծանոթանալ զինվորական կյանքին, երբ իր ու զինակիցների սովորական կիրակնօրյա առավոտը փոխվեց:
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Եթե այսօր ինքը թքած ունի մեր կորուստների վրա, մեր գերիների համար հոգ չի տանում, կներեք ինձ, պիտի ասեմ՝ ՈՒՐԵՄՆ ԴՈՒՔ ԷԼ ՍԻՐՏ ՉՈՒՆԵՔ»:
Հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կուսակից ընկերների ուղեկցությամբ այցելեց Գյումրի։
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մարզային այցերը սկսել է սահմանապահ և սահմանամերձ շրջաններից: Առաջին կանգառը եղել է Տավուշի մարզը, հետո՝ Արարատն ու Սյունիքը:
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը տնօրենի պաշտոնից ազատվելու կապակցությամբ ներկայացրել է մեկուկես տարվա ընթացքում կատարած աշխատանքները:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին։
«Ամուսինս պայմանագրային զինծառայող է, սկզբում Ջաբրայիլում է եղել, հետո եկավ տուն՝ երեխային տեսնելու, մի փոքր ուշքի գալու ու վերադառնալու համար: Հոկտեմբերի 19-ին եկել, 21-ին գնացել է, իսկ 22-ին տեղափոխել են հիվանդանոց: Կոնքահատվածի երկկողմանի վիրավորում է ստացել De 20 հրանոթի արկից, աջ կողմից մտել է, ձախից դուրս եկել. ձախ կողմի վերքն ավելի մեծ է: Բեկորային վնասվածք ստացել է Խնձորեսկում»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ մի խումբ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին:
Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որի հորդորով արվեստագետները հայ գերիներին վերադարձնելու նպատակով նամակներ էին հանձնում ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ, կարծում է, որ իրենք արել են այն, ինչ պարտավոր էին անել: Նա վստահ է՝ գերիների փոխանակման գործընթացը շուտով իրականություն է դառնալու:
ՀՀ երկրորդ Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի։
Արթուր Դավթյանը ՀՀ ԱԱԾ-ին և ՀՀ Ոստիկանությանը հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ հանրապետությունում զենքի ապօրինի շրջանառության, դրանց գործադրմամբ կամ բռնություններով զուգորդված հանցագործությունների կանխման և բացահայտման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում ծաղկեպսակ է զետեղել` ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի:
Եզդի ակտիվիստ, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային ժամանել է Երեւան:
Դա շատ էր զայրացրել եւ զարմացրել Գորբաչովին, որ նույնիսկ անձնական վշտի մեջ հայերը չէին մոռանում իրենց հայրենիքի մի մասի եւ ազգային հարցերի մասին։
ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի եւ հարգանքի տուրք մատուցել 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին»:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն գրանցվել է 329 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 55 հրդեհի, 12 ինքնասպանության փորձի դեպք, 85 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 126 կենցաղային կանչ. տուժել է 127 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի:
Ռուս խաղաղապահների բժշկական ստորաբաժանումներից ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ ապահովելու համար ռազմական բժիշկների աշխատանքը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում:
Հայաստանում 32 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ:
Առատ ձյան պատճառով և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 21։56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Շիրակի մարզում, ըստ վերջին հաշվառման, առկա է 3547 ժամանակավոր կացարան, որից 2858-ը Գյումրիում: Գյումրին տնակներից ազատելու նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ որոշվեց ձևավորել հատուկ հանձնաժողով:
Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացրին նոյեմբերի 27-ին: