
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 329 դեպք, որից 157-ը՝ արտակարգ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն գրանցվել է 329 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 55 հրդեհի, 12 ինքնասպանության փորձի դեպք, 85 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 126 կենցաղային կանչ. տուժել է 127 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի:
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ:
Արձանագրվել է թունավորման 6 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհին արգելափակված 1 տրանսպորտային միջոց