Բաժիններ՝

ԱԻ նախարարն այցելել է սահմանապահ մարզեր

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մարզային այցերը սկսել է սահմանապահ և սահմանամերձ շրջաններից: Առաջին կանգառը եղել է Տավուշի մարզը, հետո՝ Արարատն ու Սյունիքը: Նախարարը մեծ կարևորություն է տալիս այդ հենակետերում փրկարար ուժերի կողմից իրականացվող ծառայությանը: Վերջիններիս ներգրավվածությունը հակառակորդի հետ շփման գծում, ըստ նախարարի, ներկա իրավիճակում առավել քան անհրաժեշտ է: Նախարար Փիլոյանն այցերի ընթացքում ծանոթացել է մարզային փրկարարական վարչությունների ռեսուրսներին, շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: Ներկայացվել են առկա խնդիրները, տրվել են լրացուցիչ ցուցումներ՝ առավել կազմակերպված և արդյունավետ աշխատանքի համար: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել սահմանային գոտու փրկարարական ուժերին՝ պատերազմի ընթացքում առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար:

Անդրանիկ Փիլոյանը մեդալներով է խրախուսել մի շարք փրկարարների՝ հայրենիքի պաշտպանության գործում ակտիվ մասնակցության և ցուցաբերած քաջության համար: Նախարարի մարզային այցերը շարունակվելու են՝ նպատակ ունենալով արձանագրել ինչպես գրանցված հաջողություններն, այնպես էլ վեր հանված խնդիրները՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031