Ռուս խաղաղապահների առաջին բժշկական մոբիլ բրիգադները սկսել են բուժօգնության տրամադրումը Լեռնային Ղարաբաղում

Ռուս խաղաղապահների բժշկական ստորաբաժանումներից ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ ապահովելու համար ռազմական բժիշկների աշխատանքը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Բժշկական բրիգադների կազմում են տարբեր մասնագիտական ուղղվածությամբ բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք օգնություն են ցույց տալիս հեռավոր գյուղերի և շրջանների բնակչությանը:

Տեղի բնակիչները հիմնականում բժիշկներին դիմում են տարբեր քրոնիկական, ինչպես նաև սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների, ատամնաբուժական ծառայությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031