Պուտրա» դաշնակահարների միջազգային առցանց մրցույթն անցկացվել է նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը:
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ:
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի համայնքային ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ Սարի թաղում բնակվող 31-ամյա մի տղամարդ տանը թմրամիջոց է պահում։
ՀՀ 5 մարզերի 27 համայնքների (201 բնակավայր) ղեկավարները կամ ավագանիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։
ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով մանրամասներ գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Ինչպես են մի խումբ ոստիկաններ, ոտքերից և թևերից քաշելով, բերման ենթարկում քաղաքացուն
«Բենզինը լցրեք, վառեք, մենք կառավարություն չունենք, պետություն չունենք». անհետ կորած զինվորի ծնող
ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին. Yerkir.am-ին տեղեկացրեց Գերասիմ Վարդանյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում:
Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին՝ առանձին շրջաններում, 10-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց Ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Դուխի ու ժամացույց՝ ԱԱԾ-ին։ Որպեսզի փոխհատուցեն տուժող ստահակի «վնասները» համապատասխան քրեական գործի շրջանակներում»։
Էսօր ոչ ոք կոչ չի անում պատռել ՃՈ տուգանքները, չմուծել վարկերն ու կոմունալները։ Կոչ չեն անում, որովհետև նպատակը պետություն կառուցելն ա, ոչ թե քանդելը։
Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացվող քաղաքացիական անհնազանդության ակցիաները ցանցային կերպով ընդգրկել են ողջ քաղաք: Այս պահին քաոսային իրավիճակ է Երևանի քաղաքացիների շրջանում հայտնի Վստրեչի կամուրջ անունով հայտնի տարածքում: Կամրջին հարող խաչմերուկի`«Մեդլայն» կինինկային մերձ տարածքն ամբղջովին խցանված է մարդկանց ու ավտոմեքենաների հոսքով: Վարորդները ազդանշաններով միանում են ակցիային:
Այսօր հանրապետության ամբողջ տարածքում անհնազանդության ակցիաներ են իրականացվում: Հիշեցնենք՝ ընդդիմադիր ուժերը ժամանակ էին տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինքնակամ հրաժարական տալու մինչև այսօր ժամը 12:00-ը, ինչը, սակայն, տեղի չունեցավ: 168.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն ասաց, որ խաթարվել է նաև Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը:
Դեկտեմբերի 6-ի դրութեամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սյունիքի, Արարատ, ավելի քան 21 համայնքներ եւ 149 բնակավայրեր։
Կաթվածահար վիճակում գտվող Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի երթևեկությունը վերականգնվեց
Առավոտյան անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել էին Էջմիածնի զորամասի դիմաց: Հիշեցնենք՝ նրանք մտել էին զորամասի տարածք և հանդիպել հրամանատար Արսեն Աբգարյանի հետ՝ նրանից պահանջելով հանել զինվորական համազգեստը և միանալ իրենց:
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել Գավառից, ուր քաղաքացիներն իրականացնում են խաղաղ անհնազանդության ակցիաներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Մեր երկրի համար պատասխանատու այս օրերին բոլորիս առավել քան անհրաժեշտ է համախմբվածություն և համերաշխություն։
Հայրենի մեր երկրում տեղ գտնող տագնապալից զարգացումներին և առկա մտահոգություններին ընդառաջ՝ Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։
Անհետ կորած զինվորի ծնողը վերջնաժամկետ է ներկայացնում և պահանջում է վերադարձնել որդուն
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ:
«3 անչափաս երեխա ունի տղաս, ու 50 օր է՝ ոչ մի բան նրա մասին չեն ասում». զինվորի ծնող
Այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես կգա ուղերձով։
«Մեր բակը» մանկապարտեզում երեխաներին ենթադրյալ ծեծի ենթարկելու առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն հեղինակել են ՀՀ կառավարությունն ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը Հայաստանում արձանագրվող ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կրճատումը կապում է երթևեկության բալային համակարգի ներդրման հետ: Այս մասին Ֆիդանյանն ասաց Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի նիստի ընթացքում: