Բաժիններ՝

Արթուր Դավթյանը ԱԱԾ-ին և Ոստիկանությանը հանձնարարականներ է տվել

Արթուր Դավթյանը ՀՀ ԱԱԾ-ին և ՀՀ Ոստիկանությանը հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ հանրապետությունում զենքի ապօրինի շրջանառության, դրանց գործադրմամբ կամ բռնություններով զուգորդված հանցագործությունների կանխման և բացահայտման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց հետ կապված հանցագործությունները, հրապարակային ելույթներում, այդ թվում նաև 2020թ դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպված հավաքում հնչեցված՝ որոշակի գործողություների անխուսափելիության կամ թույլատրելիության մասին դիրքորոշումներով համեմված հայտարարությունները, ստեղծում են զենքի ապօրինի գործադրմամբ հանցավոր դրսևորումների ռիսկեր և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների, այդ թվում նաև զանգվածային հավաքներին մասնակցող, կյանքի և առողջության պաշտպանությանը, հասարակական կարգին սպառնացող վտանգներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031