Բաժիններ՝

Հազար դրամների հիմնադրամում այս պահին առկա է մոտ 33 մլրդ դրամ գումար։ Օրենքով նախատեսված վճարումները կատարելու համար զինվորների հիմնադրամին պետք կլինի մոտ 100 մլրդ դրամ. Արա Վարդանյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների հազար դրամների Հիմնադրամում այս պահին առկա է մոտ 33 միլիարդ դրամ գումար։ Ակնհայտ է, որ կործանարար պատերազմի հետևանքով մենք ունենք առնվազն 4 հազար զոհ և երկու այդքան հաշմանդամներ։ Մոտավոր հաշվարկը ցույց է տալի, որ բոլոր ընտանիքներին օրենքով նախատեսված վճարումները կատարելու համար այս պահին զինվորների հիմնադրամին պետք կլինի մոտ 100 միլիարդ դրամ։

Կարծում եմ, որ բոլորս համակարծիք ենք, որ այս վճարումները պետք է անհապահ իրականացվեն, առանց որևէ նախապայմանների։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, խորհուրդ եմ տալիս Համահայկական Հիմնադրամի կողմից հավաքագրված ողջ գումարը ուղղել զինծառայողների հիմնադրամին` հնարավորություն տալով վերջինիս կատարել օրենքով սահմանված վճարումները։ Կարծում եմ նաև, որ Հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցած գումարները պետք է նույնպես ուղղվեն հազար դրամների հիմնադրամին։

Մի փորձեք քաղաքական ենթատեքստ գտնել այս առաջարկիս մեջ։ Սա այն փոքրագույնն է, որ կարող ենք անել զոհված և հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքների համար։

Հուսամ առաջարկս տեղ կհասնի…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս