Բաժիններ՝

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կուսակից ընկերների ուղեկցությամբ այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կուսակից ընկերների ուղեկցությամբ այցելեց Գյումրի։ Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը:

Քաղաքական ուժի ղեկավարը, հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող հուշարձանին։ Մեծագույն աղետի 32-րդ տարելիցի կապակցությամբ «Հայրենիք»-ի ներկայացուցիչները ծաղկեպսակ զետեղեցին զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս